Համակարգիչների շուկայում ռեկորդային անկում է գրանցվել
11.04.2013,
13:08
Համակարգիչների համաշխարհային մատակարարումները 2013թ.–ի առաջին եռամսյակում, անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել են 13,9 տոկոսով և կազմել 76,3 մլն սարք, տեղեկացնում է IDC հետազոտական ընկերությունը։
ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի. /ԱՌԿԱ/. Համակարգիչների համաշխարհային մատակարարումները 2013թ.–ի առաջին եռամսյակում, անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել են 13,9 տոկոսով և կազմել 76,3 մլն սարք, տեղեկացնում է IDC հետազոտական ընկերությունը։
Անկումն ավելի մեծ է եղել, քան կանխատեսել էին վերլուծաբանները
(7,7%)։ Ավելին, սա IDC ընկերության կողմից անցկացված դիտարկման ողջ պատմության ընթացքում եռամսյակային մատակարարումների ռեկորդային անկում է 1994թ.–ից ի վեր։ Համակարգիչների մատակարարումները նվազում են չորրորդ եռամսյակը շարունակ, հաղորդում է cnews.ru–ն։
Տնտեսական իրավիճակի ոչ մեծ բարելավումը չկարողացավ հեռու պահել կտրուկ անկումից. պահանջարկը նվազեց բոլոր շրջաններում` առանց բացառության։ Windows 8–ը ոչ միայն չօգնեց շուկային, այլ նաև դանդաղեցրեց աճը, կարծում է IDC–ի հետազոտությունների գծով փոխնախագահ Բոբ Օ’Դոնելլը (Bob O'Donnell)։
«Երբ որոշ սպառողներ դրական ընդունեցին նոր գործառույթներն ու կենտրոնացան Windows 8–ի սենսորային մուտքագրման ուղղությամբ, ինտերֆեյսի զգալի փոփոխությունները, «Մեկնարկ» սովորական մենյուի հեռացումը և գների բարձրացումը հանգեցրեց նրան, որ համակարգիչներն ընդհանուր առմամբ ավելի քիչ սկսեցին գրավել մարդկանց, քան պլանշետներն ու մյուս մրցակից սարքերը»,– պարզաբանել է փորձագետը։
«Microsoft–ը պետք է մի քանի կտրուկ որոշումներ կայացնի, եթե պատրաստվում է մասնակցել համակարգիչների շուկայի վերակենդանացմանը»,– ավելացրել է Օ’Դոնելին։ Մարտին նույն վերլուծաբանը կոչ էր արել ծրագրային հսկային փոփոխություններ մտցնել Windows 8–ում, որպեսզի բարձրացնի հեղինակությունը։ Հիշեցնենք, որ նոր օպերացիոն համակարգը վաճառքի է հանվել 2012թ.–ի հոկտեմբերին։ Անհարմարությունները, որոնք նշում է փորձագետը, պայմանավորված են այն հանգամանքով, որ Microsoft–ը ձգում է միասնական հարթակ ստեղծել ինչպես սովորական համակարգիչների և նոութբուքերի, այնպես էլ սենսորային էկրաններ ունեցող պլանշետների համար։ Օրինակ` Apple ընկերությունը հակառակ մոտեցումն է ցուցաբերում. այն երկու առանձին օպերացիոն համակարգ է գործարկում և չի պատրաստվում դրանք միավորել։
Առաջին հնգյակի բոլոր մատակարարները կրճատել են մատակարարումները (բացի Lenovo–ից, որի մատակարարումները չեն փոխվել)։ Ամենամեծ անկումն արձանագրել է Acer ընկերությունը, որի մատակարարումները նվազել են 31,3 տոկոսով` անցյալ տարվա համեմատ։ HP ընկերությունը 23,7 տոկոսով ավելի քիչ համակարգիչ է ներկայացրել համաշխարհային շուկայում նախորդ տարվա համեմատ, իսկ Dell–ը ցուցանիշը նվազեցրել է 10,9 տոկոսով։ –0–