USD
376.88
EUR
442.38
RUB
4.8762
GEL
140.04
2026 թ. մարտի 3, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-5

Facebook–ն անջատել է արհեստական ինտելեկտը բոտերի «ապստամբության» պատճառով

01.08.2017, 19:50
Facebook–ն անջատել է արհեստական ինտելեկտի իր համակարգերից մեկը նրանից հետո, երբ ընկերության մասնագետները հայտնաբերել են, որ բոտերը սկսել են շփվել ոչ թե անգլերեն, այլ սեփական լեզվով, որը հասկանալի չէր մարդկանց։
 Facebook–ն անջատել է արհեստական ինտելեկտը բոտերի «ապստամբության» պատճառով

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Facebook–ն անջատել է արհեստական ինտելեկտի իր համակարգերից մեկը նրանից հետո, երբ ընկերության մասնագետները հայտնաբերել են, որ բոտերը սկսել են շփվել ոչ թե անգլերեն, այլ սեփական լեզվով, որը հասկանալի չէր մարդկանց։ Այդ մասին հայտնում է «Կոմերսանտը»։

Արհեստական ինտելեկտը սեփական լեզու է ստեղծել ավելի արագ և դյուրին կերպով տեղեկություն փոխանակելու նպատակով։ Դրանից հետո Facebook–ն անջատել է համակարգի մի մասը և վերածրագրավորել է մյուս բոտերին, որ նրանք կարողանան շփվել միայն անգլերեն լեզվով։

Ավելի վաղ Իլոն Մասկը` SpaceX և Tesla ընկերությունների հիմնադիրը, հայտնել է, որ արհեստական ինտելեկտն ամենամեծ ռիկսն է, որի հետ կբախվի մարդկությունը։ Գործարարի կարծիքով, մշակողներին, ովքեր կատարելագործում են արհեստական ինտելեկտը, առաջատար տեխնոլոգիաների մրցավազքում կարող է զսպել միայն պետկարգավորումը։

Մինչդեռ կառավարությունները շահագրգռված են նման մշակումներով։ Չինաստանը ծրագրում է դառնալ արհեստական ինտելեկտի կենտրոն մինչև 2030 թվականը։ ՉԺՀ կառավարությունը հաստատել է համապատասխան տեխնոլոգիաների զարգացման և ներդրման եռափուլ ծրագիր։ -0-