Dell–ը չի ցանկանում, որ ընկերությունն ընկալվի որպես «երկաթ» արտադրող
18.10.2013,
13:55
Dell Solutions մոսկովյան համաժողովում երեկ Dell Software ստորաբաժանման նախագահ Ջոն Սվենսոնը հայտարարել է, որ կորպորացիան ռուսական շուկա է մտնում ծրագրային ապահովման լայն շրջանակով, որպեսզի IT ենթակառուցվածք ստեղծի, հայտնում է РБК–ն։
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Dell Solutions մոսկովյան համաժողովում երեկ Dell Software ստորաբաժանման նախագահ Ջոն Սվենսոնը հայտարարել է, որ կորպորացիան ռուսական շուկա է մտնում ծրագրային ապահովման լայն շրջանակով, որպեսզի IT ենթակառուցվածք ստեղծի, հայտնում է РБК–ն։
Երկու տարում Dell–ը մի քանի միլիարդ դոլար է ծախսել այդ ուղղությամբ աշխատող 20 ոչ մեծ ընկերություններ գնելու համար։ Dell–ում ցանկանում են, որ ապրանքանիշը չընկալվի միայն որպես «երկաթի» արտադրություն, քանի որ ընկերությունը պատրաստ է շուկա մատակարարել պատրաստի IT-լուծումներ։
Ջոն Սվենսոնը Dell–ին միացել է 2012 թվականի փետրվարին, երբ հայտարարվել է բիզնես–համակարգերի մատակարարումների բնագավառում մասնագիտացող Software Group նոր բիզնես–ստորաբաժանման ստեղծման մասին։ Մինչ այդ Սվենսոնը Silver Lake ներդրումային ընկերության խորհրդականն է եղել։
«Ավելի վաղ մենք չէինք կարող պատվիրատուներին ավարտուն լուծումներ առաջարկել` և «երկաթ», և համակարգիչներ, և սերվերներ, և ծրագրային ապահովում։ Այժմ մենք կարող ենք այդ ամենն իրագործել։ Որոշ ժամանակ առաջ կորպորացիայի հիմնադիր Մայքլ Դելն ասել էր. «Մենք համակարգիչներ արտադրող ընկերություն չենք, այլ ավարտուն լուծումներ առաջարկող ընկերություն»։ Մենք ցանկանում ենք ընկալվել ոչ թե որպես «երկաթի» արտադրող, այլ որպես բիզնես–լուծումներ առաջարկող ընկերություն»,– նշել է Սվենսոնը։ -0-