Acer–ն անսովոր ուլտրաբուքեր և էժան պլանշետ է ներկայացրել
06.05.2013,
19:22
Acer–ը երկու նոր արտադրանք է ներկայացրել, որոնց նպատակն է բարձրացնել այս ապրանքանիշի սպառողի հետաքրքրությունը և շուկայում ամրապնդել բջջային սարքերի համաշխարհային արտադրողի դիրքը։ Շնորհանդեսը կայացել է Նյու Յորքում ընկերության թոփ–մենեջերների մասնակցությամբ կայացած միջոցառման ընթացքում, գրում է cnews.ru–ն։
ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի. /ԱՌԿԱ/. Acer–ը երկու նոր արտադրանք է ներկայացրել, որոնց նպատակն է բարձրացնել այս ապրանքանիշի սպառողի հետաքրքրությունը և շուկայում ամրապնդել բջջային սարքերի համաշխարհային արտադրողի դիրքը։ Շնորհանդեսը կայացել է Նյու Յորքում ընկերության թոփ–մենեջերների մասնակցությամբ կայացած միջոցառման ընթացքում, գրում է cnews.ru–ն։
Երկու առավել հետաքրքիր նորույթներն են Acer Aspire P3 Ultrabook և Acer Aspire R7 բջջային համակարգերը։ Դրանք առավել ուշադրություն են գրավել համարձակ դիզայնի շնորհիվ։
Acer Aspire P3 Ultrabook–ը սենսորային էկրանով և բարակ ստեղնաշարով ուլտրաբուք է։ Ստեղնաշարն էկրանին է ամրանում հատուկ մեխանիզմի օգնությամբ, որը թույլ է տալիս սարքն ուլտրաբուքից վերածել պլանշետի` էկրանը տեղադրելով ստեղնաշարին զուգահեռ, և հակառակը։ Սարքը կարելի է նաև ծալել` փակելով էկրանն ու ստեղնաշարը, և կրել այն այն վիճակում, ինչպես սովորական նոութբուքը կամ թղթապանակը։ Եվ ի վերջո, էկրանի հատվածը կարելի է անջատել ստեղնաշարից և օգտագործել առանձին։
Պատասխանելով Cnews–ի հարցերին` Acer–ի EMEA (ԵՎրոպա, Մերձավոր Արևելք, Աֆրիկա) տարածաշրջանի սպառողական պրոդուկտների փոխնախագահ Լյուկա Ռոսսին (Luca Rossi) պատմել է, որ Aspire P3 և Aspire R7 կոնստրուկցիան հիմնված է սպառողական նախընտրությունների և ցանկությունների ուսումնասիրությունների վրա։
Ինչ վերաբերում է դիզայնի փորձերին, դրանով Acer–ն ունի կոնկրետ նպատակ` հայտնի դառնալ որպես պրեմիում արտադրող։ Ռոսսին պարզաբանել է` առաջարկելով «ճիշտ պրոդուկտներ», նոր դիզայն և օգտագործողի փոխգործակցության նոր փորձ` նրանք մտադիր են փոխել սպառողի վերաբերմունքն իրենց ապրանքանիշի նկատմամբ։ Միաժամանակ, գնային մյուս միջակայքերը ընկերությունը չի պատրաստվում լքել և ծրագրում է սպառողների ավելի մեծ խմբեր ներգրավել։
Եվս մեկ կարևոր նոր պրոդուկտ է դարձել Iconia A1 պլանշետը։ Սա Acer–ի պատասխանն է iPad mini–ին, Google Nexus 7–ին և փոքր ֆորմատի այլ ոչ թանկ սարքերին։ Iconia A1–ը զինված է 7.9 դյույմանոց 1024 x 768 պիքսելի IPS-էկրանով, 1.2 ԳՀց հաճախականության MTK 4–միջուկանի պրոցեսորով, 1ԳԲ օպերատիվ հիշողությամբ, 5 ՄՊ թողունակության հիմնական և 0.3 ՄՊ թողունակության ճակատային խցիկով։ Ավտոնոմ աշխատանքի ռեժիմը կազմում է 8 ժամ տեսանյութի վերարտադրության ռեժիմում և մինչև 408 ժամ սպասելու ռեժիմում։
Մայիսի վերջին ծրագրվում է վաճառքի հանել Iconia A1 Wi-Fi–տարբերակը` 8 և 16 ԳԲ հիշողությամբ, 8 ԳԲ–անոց տարբերակի արժեքը կազմում է 169 եվրո։ Հուլիսի վերջին կհայտնվի Wi-Fi և 3G տարբերակը` 219 եվրո արժողությամբ 8 ԳԲ հիշողությամբ տարբերակի համար։ Պլանշետն աշխատում է Android 4.2 (Jelly Bean) օպերացիոն համակարգով։
Acer Aspire P3 Ultrabook և Aspire Aspire R7–ի վաճառքները ծրագրվում է սկսել հունիսին։ Aspire P3 բազային կոնֆիգուրաիցիայի գինը կկազմի 599 եվրո, Aspire R7–ինը` 999 եվրո։ -0-