Բեկումնային պահ անհատական համակարգիչների շուկայում. պլանշետներն առաջ են անցնում բոլոր տեսակի սարքերից
29.05.2013,
19:53
2013 թվականը համակարգիչների համաշխարհային շուկայի համար բեկումնային է` պլանշետների մատակարարումն առաջին անգամ կգերազանցեն բջջային մյուս բոլոր համակարգերի (ներառյալ նոութբուքերն ու տրանսֆորմերները) մատակարարումները, կանխատեսում է IDC հետազոտական ընկերությունը, գրում է cnews.ru–ն։
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի. /ԱՌԿԱ/. 2013 թվականը համակարգիչների համաշխարհային շուկայի համար բեկումնային է` պլանշետների մատակարարումն առաջին անգամ կգերազանցեն բջջային մյուս բոլոր համակարգերի (ներառյալ նոութբուքերն ու տրանսֆորմերները) մատակարարումները, կանխատեսում է IDC հետազոտական ընկերությունը, գրում է cnews.ru–ն։
Վերլուծաբանների գնահատմամբ, համաշխարհային շուկայում պլանշետների մատակարարումը 2013 թվականին կաճեն 58.7 տոկոսով` մինչև 229.3 մլն հատ նախորդ տարվա 144.5 մլն հատի դիմաց։ Իսկ բջջային ԱՀ–ների մատակարարումների կհասնեն 187.4 մլն հատի։ IDC–ն պլանշետներին է դասում 7–ից 16 դյույմ անկյունագծով սենսորային էկրանով այն բոլոր սարքերը, որոնք կարող են ունենալ միացվող ստեղնաշար (ինչպես Surface RT) կամ առաջարկվեն առանց դրա (ինչպես iPad–ը)։ Չառանձնացող ստեղնաշարով տրանսֆորմերները (ինչպես Lenovo IdeaPad Yoga) վերլուծաբանները պլանշետների շարքին չեն դասում։
2013 թվականին պլանշետների շուկան կբաժանվի հետևյալ կերպ` 57 տոկոսը կզբաղեցնեն ոչ պակաս, քան 8 դյույմանոց էկրաններով սարքերը, 37 տոկոսը` 8-11 դյույմանոց էկրաններով սարքերը և 6 տոկոսը` 11 և ավելի դյույմանոց սարքերը։
Վերլուծաբանները պարզաբանում են, որ բեկումնային պահը կգա ավանդական սարքերի նկատմամբ հետաքրքրության նվազման և պլանշետային սարքեր նախընտրելու հետևանքով։
IDC–ի կանխատեսմամբ, 2013 թվականին ԱՀ–ների համաշխարհային շուկան (առանց պլանշետների) կկրճատվի 7.8 տոկոսով։ Վերլուծաբանները շտկել են իրենց վերջին կանխատեսումը դեպի բացասական կողմը և այժմ սպասում են, որ 2014 թվականին շուկան կվերադառնա դրական դինամիկայի։ Թարմացված գնահատականի համաձայն, 2014 թվականին մատակարարումները 2013 թվականի համեմատ կկրճատվեն 1.2 տոկոսով։
Ակնկալվում է, որ մինչև 2017 թվականն ԱՀ–ի համաշխարհային մատակարարումները կհասնեն 333 մլն միավորի, ինչն առաջվա պես ցածր է 2012 թվականի 349 մլն հատից և 2011 թվականի պիկային 363 միլիոնից։
«Մի շարք սպառողներ հասկացան, որ ամենօրյա խնդիրների մեծամասնությունը, ներառյալ սերֆինգը, սոցիալական ցանցերի հասանելիությունը, էլեկտրոնային փոստով աշխատանքը և մի շարք հավելվածների օգտագործումը, հզոր համակարգիչ և մեծ լոկալ հիշողություն չեն պահանջում։ Այդ պատճառով նրանք սկսեցին օգտագործել ավելի հարմար կոմպակտ սարքեր, որոնք ավտոնոմ աշխատանքի ավելի մեծ ժամանակ ունեն, վայրկենապես միանում են և հասկանալի ինտերֆեյս ունեն։ Պարտադիր չէ, որ նրանք բոլորը հրաժարվեն հաշվիչ համակարգից։ Բայց այն պետք է միայն հազվադեպ, և այդ պատճառով մարդիկ նախընտրում են օգտվել հին համակարգից և չգնել նորը»,– նշում է IDC փոխնախագահ Լորեն Լոուվերդը (Loren Loverde)։
Կարևոր դեր է խաղում արժեքը, ավելացնում է IDС ղեկավար Ռայըն Ռեյթը (Ryan Reith)։ Ակնկալվում է, որ 2013 թվականին նախորդ տարվա համեմատ պլանշետի միջին արժեքը կնվազի 10.8 տոկոսով` մինչև 381 դոլար, ինչը գրեթե կրկնակի պակաս է 2013 թվականի ԱՀ–ի ակնկալվող արժեքից ($635)։
IDC–ն կանխատեսում է, որ երբ պլանշետների մատակարարումները գերազանցեն բջջային ԱՀ–ների մատակարարումները 2013 թվականին, 2015 թվականին պլանշետներն առաջ կանցնեն բոլոր միասին վերցրած անհատական համակարգիչներից, ներառյալ` սեղանի համակարգերը։ -0-