USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+1

Հատուկ հանձնաժողովը կստուգի հայ զինծառայողների համակարգչային հմտությունները

29.06.2015, 19:51
Հատուկ որակավորման հանձնաժողովը կստուգի համակարգչային ծրագրավորողի մասնագիտությամբ ժամկետային պարտադիր զինծառայողների տեսական և գործնական գիտելիքները, հայտնում է Հայաստանի ՊՆ մամուլի ծառայությունը։

Հատուկ հանձնաժողովը կստուգի  հայ զինծառայողների համակարգչային հմտությունները

ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի. /ԱՌԿԱ/. Հատուկ որակավորման հանձնաժողովը կստուգի համակարգչային ծրագրավորողի մասնագիտությամբ ժամկետային պարտադիր զինծառայողների տեսական և գործնական գիտելիքները, հայտնում է Հայաստանի ՊՆ մամուլի ծառայությունը։

«Հաշվի առնելով տեղեկատվական անվտանգության ոլորտում առկա մարտահրավերները՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկատվական բարձր տեխնոլոգիաների ձեռնարկությունների հետ փոխշահավետ համագործակցության քայլեր է ձեռնարկում: Այս համատեքստում ՀՀ պաշտպանության նախարարությունը և «ԵրՄՄԳ» ՓԲԸ-ն նախաձեռնել են  «Հայ Տեք» կիբերանվտանգության կենտրոնի ստեղծման նախագիծ, որի նպատակն է ապահովել պաշտպանական համակարգում բարձր տեխնոլոգիական լուծումների ստեղծումը և դրանց կիրառումը` առավել արդյունավետ օգտագործելով զորակոչիկների մասնագիտական կարողությունները պարտադիր զինվորական ծառայության ընթացքում, սերտորեն համագործակցելով ոլորտի մասնավոր ընկերությունների և ուսումնական հաստատությունների հետ՝ ներգրավելով դրանց կենտրոնի կառավարման գործընթացում», – նշվում է հաղորդագրության մեջ:

Հունիսի 29-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը «Հայ Տեք» կիբերանվտանգության կենտրոնի շրջանակներում ձևավորել է որակավորման հանձնաժողով` համակարգչային ծրագրավորողի մասնագիտությամբ ժամկետային պարտադիր զինծառայողների տեսական և գործնական գիտելիքները ստուգելու, ինչպես նաև 2015թ. ամառային զորակոչի ենթակա առավել պատրաստված թեկնածուներից մասնագիտական ընտրություն կատարելու նպատակով:

Մասնագիտական հատուկ հանձնաժողովը կազմված է ՀՀ ՊՆ ներկայացուցիչներից և ՏՏ ոլորտի ընկերությունների («ԵրՄՄԳՀԻ» ՓԲԸ-ն, Synopsis, Unicomp, Ucom, T&S Dynamics, MIC-կենտրոն, Maysis) բարձրակարգ մասնագետներից:  

Հանձնաժողովի աշխատանքներին մասնակցում են նաև զորակոչի ենթակա երիտասարդների գործատու ընկերությունների ներկայացուցիչներ (ՀՀ ԿԲ, Mentor Graphics, PicsArt, Synergy, BetConstruct, Rafa Solutions, OneMarketData, Antel, ISPRAS, X-Tech): -0-