«Արմռոբոտիքս» առաջնության շրջանակում անցկացվող մրցույթների եզրափակիչ փուլերը կանցկացվեն մայիսին ու հուլիսին
27.02.2013,
18:46
«Արմռոբոտիքս» առաջնության շրջանակում անցկացվող մրցույթների եզրափակիչ փուլերը կանցկացվեն մայիսին ու հուլիսին, չորեքշաբթի լրագրողներին ասաց Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության (UITE) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:
ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի. /ԱՌԿԱ/. «Արմռոբոտիքս» առաջնության շրջանակում անցկացվող մրցույթների եզրափակիչ փուլերը կանցկացվեն մայիսին ու հուլիսին, չորեքշաբթի լրագրողներին ասաց Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության (UITE) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:
«VivaCell-MTS-ի հետ մենք շարունակում ենք «Արմռոբոտիքս» բաց առաջնությունը, որի շրջանակներում նախորդ տարի առաջին անգամ Հայաստանում մեկնարկեց անօդաչու թռչող սարքերի մրցույթը: Այս տարվա մայիսին մենք կանցկացնենք եզրափակիչ փուլը»,- ասաց Վարդանյանը:
Բացի այդ, ըստ նրա, ներկայում մինչև մարտի 15-ն ընթանում է ռոբոտ-սակրավորների և առարկաներ տարբերող ռոբոտների մրցույթի մասնակցության գրանցումը:
«Այդ մրցույթների եզրափակիչ փուլերը կանցկացվեն հուլիսին»,- ասաց Վարդանյանը` պարզաբանելով, որ գրանցումը կշարունակվի մինչև մարտի 15-ը:
Նա ավելացրեց նաև, որ VivaCell-MTS-ի հետ համատեղ տարվում է ռոբոտատեխնիկայի լաբորատորիայի զինում, իսկ մարտի 15-ից կսկսվեն թրենինգներ այդ բնագավառում:
Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը (UITE) հիմնվել է 2000 թվականին` ոլորտի ընկերությունների տնտեսական շահերի պաշտպանության, բիզնեսի զարգացման խթանման, ՏՏ ոլորտի հետազոտությունների խրախուսման նպատակով: Ներկայում Միությունում ընդգրկված են Հայաստանի բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը ներկայացնող մոտ 40 ընկերություն:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը (Ղ-Տելեկոմ ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենահզոր 2G/3.75G/4G ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: -0-