USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
0

Apple սարքերի համար նախատեսված հայկական ստեղնաշարն արդեն անվճար է

29.09.2014, 17:10
Apple սարքերի համար նախատեսված հայկական ստեղնաշարն արդեն անվճար է, նշվում է ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի Facebook-ի պաշտոնական էջում:
Apple սարքերի համար նախատեսված հայկական ստեղնաշարն արդեն անվճար է

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Apple սարքերի համար նախատեսված հայկական ստեղնաշարն արդեն անվճար է, նշվում է ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի Facebook-ի պաշտոնական էջում:

ՀՀ ԿԳ նախարարը դեռ 2013 թ.-ի սկզբին Facebook սոցցանցի միջոցով Apple ընկերության գործադիր տնօրեն Թիմ Կուկին առաջարկել էր մշակել iPad-ի համար նախատեսված հայկական ստեղնաշար: Իր առաջարկում նախարարը նշել էր, որ Apple ընկերության շարժական սարքերը օրեցօր ավելի մեծ տարածում են ստանում ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում բնակվող հայերի շրջանում:

Սակայն iPad-ը, որից օգտվում են դասախոսներն ու ուսանողները, հնարավորություն չի տալիս աշխատել և շփվել հայերենով, քանի որ օպերացիոն համակարգը  (iOS) ապահովված չէ հայկական ստեղնաշարով:

«Ինչպես հիշում եք, ՀՀ ԿԳՆ-ն բանակցում էր APPLE սարքավորումների համար առաջին հայատառ ստեղնաշարի ստեղծողների հետ այն անվճար դարձնելու մտադրությամբ: Շտապում եմ ձեզ ուրախացնել, որ մեր համատեղ ջանքերով այսօրվանից HayTar հավելվածը անվճար է բոլոր օգտատերերի համար», - նշում է Աշոտյանը:

Նախարարը շնորհակալություն է հայտնել ծրագրի հեղինակներին և ընդգծել, որ այսուհետ հայ օգտատերերը կարող են վայելել մայրենի լեզվով համացանցային շփումները:

Նա նաև ընդգծել է, որ այս նախաձեռնության համար ֆինանսական միջոցներ չեն հատկացվել:

HayTar հավելվածը ստեղծվել է հայ մշակողների կողմից, որը հատուկ նախատեսված է apple-ի կողմից օգտագործվող օպերացիոն համակարգի համար:

Android օպերացիոն համակարգում նման դժվարություններ չեն ծագում, քանի որ այնտեղ ի սկզբանե հայերեն տեքստ գրելու հնարավորություն կա:-0-