USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+3

Apple ընկերության նոր սմարթֆոնները սեպտեմբերին կներկայացվեն հանրությանը

30.08.2016, 12:43
Apple ընկերության նոր սմարթֆոնները շուտով կներկայացվեն հանրությանը։

Apple ընկերության նոր սմարթֆոնները սեպտեմբերին կներկայացվեն հանրությանը
ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի. /ԱՌԿԱ /. Apple ընկերության նոր սմարթֆոնները շուտով կներկայացվեն հանրությանը։

Սեպտեմբերի 7-ին կանցկացվի ընկերության հերթական միջոցառումը, որի ընթացքում Apple–ը կներկայացնի այս տարվա իր նորույթները, մասնավորապես` iPhone 7 և iPhone 7 Plus սմարթֆոնները:

Ինչպես հայտնում է The Verge-ը, մեջբերելով համացանցում տարածված տարբեր հաղորդագրություններ, նոր սերնդի iPhone-ներն արտաքինից շատ չեն տարբերվելու նախորդ մոդելներից: 

Հիմնական տարբերությունը կլինի ականջակալների համար նախատեսված 3.5 մմ լայնությամբ միակցիչի բացակայությունը, ինչը թույլ է տալիս բարձրացնել նորագույն սմարթֆոնների ջրադիմացկունությունը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ հաղորդված լուրերի համաձայն, նոր սերնդի iPhone-ները ջրակայուն են լինելու:

Բացի սմարթֆոններից` ամերիկյան տեխնոլագիական հսկան սեպտեմբերի 7-ին կարող է ներկայացնել նոր Apple Watch ժամացույցը`կատարելագործված պրոցեսորով, ինչպես նաև ներկառուցված GPS մոդուլով: -0-