Apple-ը պատրաստվում է էլեկտրամոբիլ թողարկել
22.09.2015,
21:51
Apple ընկերությունը ծրագրում է արագացնել իր առաջին էլեկտրամեքենայի մշակումը և թողարկումը սկսել մինչև 2019թ.–ը։ Այս մասին գրում է «Կոմերսանտը»` հղում անելով The Wall Street Journal–ին։
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Apple ընկերությունը ծրագրում է արագացնել իր առաջին էլեկտրամեքենայի մշակումը և թողարկումը սկսել մինչև 2019թ.–ը։ Այս մասին գրում է «Կոմերսանտը»` հղում անելով The Wall Street Journal–ին։
Հաղորդագրության համաձայն, կորպորացիան արդեն մեկ տարուց ավել է` հետազոտում է նման ավտոմեքենաների արտադրության հնարավորությունները։ Այդ կապակցությամբ Կալիֆոռնիայում հանդիպումներ են անցկացվել պաշտոնյաների հետ։ Նախագծի ղեկավարներին թույլատրել են եռապատկել նախագծում ընդգրկված մասնագետների թիվը։ Մինչ այդ էլեկտրամոբիլի մշակմամբ զբաղվում էր 600 մարդ։
Թերթի աղբյուրները հաղորդել են, որ Apple–ի առաջին ավտոմոբիլը կառավարվող կլինի։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ընկերությունը մշակում է ինքնակառավարվող ավտոմեքենաների ստեղծման նախագիծ, որին մասնակցում են Սիլիկոնային հովտի ինժեներները, ինչպես նաև` Tesla Motors–ի և Mercedes-Benz–ի մասնագետները։
Apple–ը դիտարկում է ավտոմոբիլային շուկա դուրս գալու հնարավորությունը։ Այդ հարցում կարող են օգնել այն մշակումները, որոնք կատարելագործվել են iPhone–ի արտադրության ժամանակ` մարտկոցների, սենսորների պատրաստում, ինչպես նաև սարքային միջոցների հետ ծրագրային ապահովման ինտեգրացում, նշում է հրատարակությունը։
2020թ.–ին էլեկտրոմոբիլներ թողարկելու ծրագրերի մասին հայտնի է դարձել ընթացիկ տարվա փետրվարին։ Նախագիծը, որն արժանացել է ընկերության գլխավոր տնօրեն Թիմ Կուկի հավանությանը, ստացել է «Տիտան» անվանումը։ Apple–ի «ավտոմոբիլային» ստորաբաժանումը գլխավորում է արտադրանքի դիզայնի գծով փոխնախագահ Սթիվ Զադեսկին, ով նախկինում աշխատել է «Ֆորդ» կորպորացիայում։-0-