USD
380.33
EUR
443.24
RUB
4.8394
GEL
141.16
2026 թ. հունվարի 15, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-4

Apple Watch-ն, ամենայն հավանականությամբ, վաճառքի կհանվի 2015թ.-ի գարնանը

04.11.2014, 16:29
Apple Watch խելացի ժամացույցը, որը Թիմ Կուկի ընկերությունը ներկայացրել է այս աշնանը, ամենայն հավանականությամբ, վաճառքի կհանվի 2015թ.-ի գարնանը, հայտնում է Vestfinance.ru-ն:
Apple Watch-ն, ամենայն հավանականությամբ, վաճառքի կհանվի 2015թ.-ի գարնանը
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Apple Watch խելացի ժամացույցը, որը Թիմ Կուկի ընկերությունը ներկայացրել է այս աշնանը, ամենայն հավանականությամբ, վաճառքի կհանվի 2015թ.-ի գարնանը, հայտնում է Vestfinance.ru-ն:

Այս մասին գրել է 9to5 Mac կայքը, որը ներկայացրել է Apple ընկերության մանրածախ առևտրի բաժնի ավագ փոխնախագահ Անժելա Արենդսի ուղերձի տեքստը:

Տեսաուղերձում տիկին Արենդսը հորդորում է Apple-ի մանրածախ խանութների աշխատակիցներին խելամիտ մոտենալ առաջիկա տոների «մարաթոնի» ընթացքում առաջացող ծանրաբեռնվածության հարցերին:

Նա նշել է, որ վաճառողները պետք է կարողանան աշխատանքի շատ մեծ ծավալ կատարել: «Առջևում ձմռան տոներն են, հետո՝ չինական Նոր տարին, իսկ գարնանը մենք վաճառքի կհանենք նոր ժամացույցը»: Հիշեցնենք, որ ավելի վաղ Apple-ը, առանց հստակ ամսաթիվ նշելու, հայտարարել էր, որ Apple Watch-ը վաճառքում կլինի «2015թ.-ի սկզբին»:-0-