Apple–ի «խելացի ժամացույցներում» լուրջ թերություն է հայտնաբերվել
30.04.2015,
13:12
Apple ընկերությունը տեղեկացրել է, որ լուրջ թերություն է հայտնաբերել «խելացի ժամացույցի» կարևորագույն մասերից մեկում։ Այս փաստը կարող է նվազեցնել նոր սարքի մատակարարումների ծավալը։
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի. /ԱՌԿԱ/. Apple ընկերությունը տեղեկացրել է, որ լուրջ թերություն է հայտնաբերել «խելացի ժամացույցի» կարևորագույն մասերից մեկում։ Այս փաստը կարող է նվազեցնել նոր սարքի մատակարարումների ծավալը։
Խնդիրը վիբրոշարժիչի սխալ աշխատանքն է, որի օգնությամբ ժամացույցը պետք է «տեղեկացնի» նոր ծանուցումներ ստանալու մասին, հաղորդում է Bloomberg–ը։ Շարժիչի մասերն արտադրում է երկու ընկերություն, ընդ որում` խնդիրները ի հայտ են եկել ընկերություններից մեկի արտադրած դետալներում, հաղորդում է РБК–ն։
Apple–ը ղեկավարությունը նշում է, որ ձգտում է հնարավորին չափ շուտ առաջատար դիրք զբաղեցնել «խելացի ժամացույցների» նոր շուկայում, և հրաժարվել է մեկնաբանել տեխնիկական խնդիրների մասին տեղեկությունը։
Թերությունների բացահայտումը կարող է ազդել ժամացույցների մատակարարման վրա։ Գնորդները շարունակում են նախնական պատվերներ ձևակերպել։ Ընդ որում` ընկերությունը վերջերս հաճախորդների մի մասին խոստացել է, որ նրանք «խելացի ժամացույցները» կստանան նախատեսվածից ավելի շուտ։
«Խելացի ժամացույցը» Apple–ի առաջին նոր ապրանքն է 2010թ.–ից (երբ ընկերությունը թողարկեց iPad–ը) և Apple–ի հիմնադիր Սթիվ Ջոբսի մահից հետո։ Ժամացույցն արտադրվում է երեք սերիայով` Watch Sport` ալյումինե կորպուսով, Watch` չժանգոտվող պողպատից պատրաստված կորպուսով, և Watch Edition` 18 կարատանոց դեղին կամ վարդագույն ոսկուց պատրաստված կորպուսով։
Apple–ի ժամացույցների համաշխարհային վաճառքը սկսվել է ապրիլի 24–ին։ Միաժամանակ ոչ մի իրարանցում և մեծ հերթեր չեն եղել, ինչը սովորաբար հատուկ է Apple–ի թողարկած ապրանքների վաճառքի մեկնարկին։ –0–