Apple-ը ներկայացրել է 5-րդ սերնդի iPod Touch նվագարկիչը
27.06.2014,
17:05
Apple ընկերությունը ներկայացրել է գրպանի նվագարկիչի՝ 5-րդ սերնդի iPod Touch-ի նոր տարբերակը, ինչպես նաև հայտարարել է, որ իջեցրել է նույն շարքի մյուս սարքավորումների գները, հաղորդում է newsru.com-ը:
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի. /ԱՌԿԱ/. Apple ընկերությունը ներկայացրել է գրպանի նվագարկիչի՝ 5-րդ սերնդի iPod Touch-ի նոր տարբերակը, ինչպես նաև հայտարարել է, որ իջեցրել է նույն շարքի մյուս սարքավորումների գները, հաղորդում է newsru.com-ը:
Ինչպես գրում է 3Dnews-ը, նորույթն, ըստ էության, ավելի վաղ առաջարկված iPod Touch-ի մեկ այլ տարբերակն է՝ 32 և 64 Գբ տարողունակությամբ ներկառուցված ֆլեշ-մոդուլով, միաժամանակ սարքն ունի միայն 16 Գբ ներկառուցված հիշողություն: Apple-ի տեսականիում արդեն եղել է 16 գիգաբայթանոց iPod Touch-ի մոդել, որն առաջարկվում էր արծաթե կորպուսով և արժեր 230 դոլար: Սակայն սարքը տեսախցիկ չուներ հետնամասում:
16 գիգաբայթ հիշողությամբ iPod Touch-ի ներկայացված մոդելն ունի iSight 5 ՄՊ տեսախցիկ, ինչպես նաև FaceTime 1,2 ՄՊ առջևի տեսախցիկ: Բացի այդ, սարքն ունի կորպուսի վեց գույնի հնարավորություն՝ վարդագույն, դեղին, բաց կապույտ, կարմիր, արծաթագույն և մոխրագույն:
Ամերիկյան շուկայում նորույթն արժե 200 դոլար, իսկ Ռուսաստանում այն կարելի է ձեռք բերել 9590 ռուբլիով: Ինչ վերաբերում է 32 և 64 ԳԲ կուտակիչ տարողունակությամբ փլեյերի մոդելներին, ապա դրանց արժեքը 300 և 400 դոլարից դարձել է 250 և 300 դոլար (Ռուսաստանում՝ համապատասխանաբար 11 890 և 13 990 ռուբլի):
iPod Touch նվագարկիչն աշխատում է iOS 7 օպերացիոն համակարգով: Սարքն ունի Retina 4 դյույմանոց սենսորային էկրան՝ 640х1136 պիքսել թողունակությամբ, Wi-Fi 802.11a/b/g/n ադապտերներ և Bluetooth 4.0, գիրոսկոպ, արագաչափ և Lightning կոնեկտոր:-0-