USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+4

Apple–ը նոյեմբերի 15–ից Ռուսաստանում կսկսի նոր iPad Air–ի և iPad mini–ի վաճառքը

13.11.2013, 14:26
Apple ընկերությունը սեփական առցանց խանութի միջոցով  նոյեմբերի 15–ից Ռուսաստանում կսկսի iPad Air նոր լիաչափ պլանշետի և Retina-էկրանով երկրորդ սերնդի iPad mini կոմպակտ պլանշետի վաճառքը, գրում է digit.ru –ն` հղում անելով Apple կայքին։
Apple–ը նոյեմբերի 15–ից Ռուսաստանում կսկսի նոր iPad Air–ի և iPad mini–ի վաճառքը
ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Apple ընկերությունը սեփական առցանց խանութի միջոցով  նոյեմբերի 15–ից Ռուսաստանում կսկսի iPad Air նոր լիաչափ պլանշետի և Retina-էկրանով երկրորդ սերնդի iPad mini կոմպակտ պլանշետի վաճառքը, գրում է digit.ru –ն` հղում անելով Apple կայքին։

Ինչպես տեղեկացրել էր Digit.ru–ն, հոկտեմբերի վերջին Apple–ը ներկայացրեց հինգերորդ սերնդի իր 9,7–դյույմանոց iPad պլանշետը, որը ստացավ iPad Air անվանումը և Retina-էկրանով iPad mini երկրորդ տարբերակը։ iPad Air–ում սենսորային էկրանի ապակին փոխարինվել է GF2 թաղանթով, որը թույլ է տվել սարքի հաստությունը հասցնել մինչև 7,5 մմ–ի` նախկին մոդելի 9,4 մմ փոխարեն, իսկ քաշը` մինչև 453 գրամ` 652 գրամի փոխարեն։ Նոր iPad Air–ը դիզայնով  մոտ է iPad mini–ին, էկրանի շրջանակի տարածությունը 43 տոկոսով ավելի բարակ են դարձել, ինչը նույնպես հարմարավետության զգացողություն է առաջացնում։ Նոր iPad mini–ն իր հերթին կառուցվել է Apple A7 նոր 64–բիտանոց պրոցեսորի հիման վրա, ստացել 5 ՄՊ հիմնական և Full HD թողունակությամբ դիմային տեսախցիկ։

Apple–ի առցանց խանութի ռուսական բաժնում մատնանշված է, որ երկու սարքերը հնարավոր կլինի գնել նոյեմբերի 15–ից։ Retina–էկրանով և Wi-Fi մոդուլով iPad mini–ի արժեքը կկազմի 16–28 հազար ռուբլի (16–128 ԳԲ հիշողությամբ), իսկ բջջային մոդուլներով մոդելները կարժենան 21–33 հազար ռուբլի։  Wi-Fi մոդուլով iPad Air պլանշետի գինը կկազմի 20–32 հազար ռուբլի (16–128 ԳԲ հիշողությամբ), իսկ բջջային մոդուլներով մոդելները`25–37 հազար ռուբլի։ –0–