USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+5

Canon 70D. նոր «հայելի» լուսանկարչության սիրահարների համար

02.07.2013, 13:58
Canon ընկերությունը հայտնել է, թե նորացրել է Canon 60D–ի հայելանման ֆոտոխցիկը, որը ներկայացվել էր դեռ 2010թ.–ին, գրում է cnews.ru–ն։
Canon 70D. նոր «հայելի» լուսանկարչության սիրահարների համար
ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի. /ԱՌԿԱ/. Canon ընկերությունը հայտնել է, թե նորացրել է Canon 60D–ի հայելանման ֆոտոխցիկը, որը ներկայացվել էր դեռ 2010թ.–ին, գրում է cnews.ru–ն։

Canon 70D նոր մոդելը 20,2 ՄՊ թողունակությամբ նոր մատրիցա ունի (նախորդ մոդելը պարունակում էր 19 ՄՊ սենսոր), ավտոֆոկուսի նոր հիբրիդային համակարգ և Digic 5+ նոր պրոցեսոր։

Ընկերությունից հաստատում են, որ ավտոֆոկուսի նոր համակարգը թույլ է տալիս տեսանկարահանել համարյա նույն որակով, որն ապահովում է տեսախցիկը։

Փոքր–ինչ փոփոխվել են կառավարման գործառույթները. հեշտացվել է ռեժիմ ընտրելու անիվը, որի դիրքերը բավական պակասել են (սյուժետային նկարահանման բոլոր ռեժիմները խմբավորվել են մեկ դիրքում), փոխվել են հետևի վահանակի որոշ կոճակների տեղերըը, կառավարման լրացուցիչ օղակի արգելափակման կոճակը փոխարինել է արգելափակման կոճակին, հայտնվել է տեսանկարահանման առանձին կոճակ, որը նույնպես ակտիվացնում է LiveView ռեժիմը։

Նորարարությունների թվում պետք է նշել  ներկառուցված Wi-Fi–ը, որը թույլ է տալիս անլար կապով տեսախցիկը միացնել iOS կամ Android համակարգով աշխատող սմարթֆոնին կամ պլանշետին։ –0–