USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+2

Samsung–ը նախատեսում է հոկտեմբերին թեք էկրանով սմարթֆոն թողարկել

25.09.2013, 14:24
Samsung ընկերությունն արդեն այս տարվա հոկտեմբերին Հարավային Կորեայում թեք դիսփլեյով սմարթֆոն կթողարկի, հաղորդում է «Ռոյթեր» գործակալությունը` հղում անելով Samsung–ի ներկայացուցչի հայտարարությանը։
Samsung–ը նախատեսում է հոկտեմբերին թեք էկրանով սմարթֆոն թողարկել

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Samsung ընկերությունն արդեն այս տարվա հոկտեմբերին Հարավային Կորեայում թեք դիսփլեյով սմարթֆոն կթողարկի, հաղորդում է «Ռոյթեր» գործակալությունը` հղում անելով Samsung–ի ներկայացուցչի հայտարարությանը։

«Մենք նախատեսում ենք հոկտեմբերին Հարավային Կորեայում ներկայացնել թեք դիսփլեյով սմարթֆոնը», – Galaxy Note 3 սմարթֆոնի շնորհանդեսի ժամանակ ասել է Samsung–ի բջջային բիզնեսում մարկետինգային ռազմավարության պատասխանատու Դի Ջի Լին (D.J. Lee)։

Samsung ընկերությունը դեռ նախորդ տարի հայտարարել էր ճկուն էկրանով հեռախոսի թողարկման ծրագրերի մասին, սակայն, ամենայն հավանականությամբ, տեխնիկապես խնդիրն ավելի բարդ է եղել, քան կարծել են ընկերությունում, ավելի վաղ հաղորդում էր pcworld.com–ը։

Թեք OLED–ն ու հեղուկբյուրեղային դիսփլեյներն արդեն կիրառվում են լայնաֆորմատ էլեկտրոնիկայում, մասնավորապես` Samsung, Sony և LG ընկերությունների 55–դյույմանոց հեռուստացույցներում։ Սակայն այս տեխնոլոգիան դեռևս շատ թանկարժեք է, և արտադրողներն աշխատում են այն էժանացնելու և տեխնիկական հարցերի լուծման (մասնավորապես` ինչպես տեսավահանակները դարձնել ավելի բարակ ու ջերմակայուն) ուղղությամբ, գրում է  digit.ru–ն։–0–