Samsung Galaxy S III–ի խոցելիությունը. 40 մլն օգտատեր հարվածի տակ է
07.03.2013,
20:25
Փորձագետները խոցելիություն են հայտնաբերել Samsung Galaxy S III սմարթֆոնի ծրագրային ապահովման մեջ, որը թույլ է տալիս գաղտնաբառով պաշտպանված սարքերի հասանելիություն ստանալ մի քանի քայլի միջոցով, գրում է digit.ru–ն` հղում անելով Ars Technica կայքին։
ԵՐԵՎԱՆ, 7 մարտի. /ԱՌԿԱ/. Փորձագետները խոցելիություն են հայտնաբերել Samsung Galaxy S III սմարթֆոնի ծրագրային ապահովման մեջ, որը թույլ է տալիս գաղտնաբառով պաշտպանված սարքերի հասանելիություն ստանալ մի քանի քայլի միջոցով, գրում է digit.ru–ն` հղում անելով Ars Technica կայքին։
Օգտվելով խոցելիությունից` չարագործը կարող է սարքի բոլոր տվյալների և հավելավածների ամբողջական հասանելիություն ստանալ։ Ars Technica–ի և The Verge կայքի հեղինակները կրկնելով անհրաժեշտ գործողությունները, հաստատում են խնդրի առկայությունը։
Samsung Galaxy S III–ը շուկայում ամենաճանաչված սմարթֆոններից մեկն է։ Այդ մոդելի վաճառքի մեկնարկի պահից մեկ տարի անց ողջ աշխարհում իրացվել է ավելի քան 40 մլն Galaxy S III։
Հատկանշական է, որ նախկինում համանման խնդիր ունեին Apple iPhone սմարթֆոնների օգտատերերը, ովքեր տեղադրել են հունվարի վերջին գործարկված iOS 6.1. թարմացումը։ Ներկա պահին Apple–ը չի ուղղել օպերացիոն համակարգի սխալը, որը թույլ է տալիս զանգեր կատարել գաղտնաբառով պաշտպանված սարքով, դիտել հեռախոսահամարների ցանկն ու լուսանկերները։ –0