Ամերիկյան սրճարանները հրաժարվում են սպասարկել Google Glass կրող հաճախորդներին
13.05.2013,
16:11
ԱՄՆ–ում սրճարանատերերն արգելում են այցելուներին օգտագործել Google ընկերության լրացուցիչ իրականության ակնոցը` մտավախություն ունենալով, որ կխախտեն հաճախորդների մասնավոր կյանքի իրավունքները, գրում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Daily Mail բրիտանական պարբերականին։
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի. /ԱՌԿԱ/. ԱՄՆ–ում սրճարանատերերն արգելում են այցելուներին օգտագործել Google ընկերության լրացուցիչ իրականության ակնոցը` մտավախություն ունենալով, որ կխախտեն հաճախորդների մասնավոր կյանքի իրավունքները, գրում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Daily Mail բրիտանական պարբերականին։
Լրացուցիչ իրականության ակնոցի առաջին սահմանափակ խմբաքանակը վաճառքի է դրվել այս տարվա ապրիլին։ Լայն վաճառքի կհանվի 2013 թվականի վերջին։ Google–ի այս սարքի օգնությամբ ակնոցը կրողը կարող է տեսանկարահանել, օգտվել թարգմանչից, հաղորդագրություններ ուղարկել և տեսակոնֆերանսներ իրականացնել։ Ակնոցը զինված է Bluetooth–ով և Wi-Fi–ով, որոնք թույլ են տալիս ֆայլեր ուղարկել սմարթֆոններով։
Սրճարանի սեփականատերերը մտավախություն ունեն, որ Google–ի ակնոցով այցելուները կարող են աննկատ լուսանկարել և տեսագրել մյուս հաճախորդներին` առանց վերջինների թույլտվության։ Google ընկերության դեմ մասնավոր կյանքի իրավունքի խախտման հայցով զբաղվող իրավաբան Դեն Թրենչի կարծիքով, «եթե դուք զբոսնում եք աշխատող տեսախցիկով, ապա ակնհայտ է, թե ինչ եք անում, բայց Google ակնոցով դուք լրջորեն խախտում եք անձնական կյանքի իրավունքը»։
Ավելի վաղ Google ակնոցն արգելվել էր ամերիկյան կինոթատրոններում, խաղատներում և գիշերային ակումբներում, որոնց սեփականատերերը մտավախություն ունեին, թե այդ ակնոցով այցելուները կնկարահանեն։ Թերթը նշում է, որ ակնոցը կրելու արգելքի մասին որոշումը շուտով կարող են ընդունել ամերիկյան բանկերն ու այգիների տնօրինությունները։ -0-