USD
376.99
EUR
436.97
RUB
4.8556
GEL
139.8
2026 թ. մարտի 4, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+5

ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնը կսկսի աշխատել օն–լայն ռեժիմով

23.05.2014, 16:19
ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնը երկուշաբթի օրվանից կսկսի աշխատել օն–լայն ռեժիմով, հայտարարել է ՀՀ ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության պետ Աշոտ Մկրտչյանը։
ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնը կսկսի աշխատել օն–լայն ռեժիմով

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնը երկուշաբթի օրվանից կսկսի աշխատել օն–լայն ռեժիմով, հայտարարել է ՀՀ ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության պետ Աշոտ Մկրտչյանը։

«ԱԻՆ աշխատանքի մեծ ավելի մեծ թափանցիկության և ԱԻՆ–ի աշխատակիցների գործողություններն անմիջապես ղեկավարելու հնարավորության ձեռք բերման համար բոլոր ծառայություններն ու տեսուչները ստացել են հատուկ հեռախոսներ, որոնց շնորհիվ նրանք կֆիքսեն իրենց գործողությունները ցանկացած արտակարգ իրավիճակում և օն–լայն ռեժիմում գրառումները կփոխանցեն կենտրոն», – ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Մկրտչյանը։

ՀՀ ԱԻՆ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Ֆաինա Վարդանյանն ընդգծել է այս նորամուծության կարևորությունը արտակարգ պատահարների հետագա քննության համատեքստում։

«Կենտրոն փոխանցված ողջ տեղեկատվությունը պահվելու է այն դեպքի համար, եթե գործով քննություն սկսվի», – ասել է Վարդանյանը։

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում, իրականացնում և համակարգում է օրենքներով և այլ իրավական ակտերով նախարարության լիազորությանը վերապահված ՀՀ կառավարության քաղաքականությունն արտակարգ իրավիճակներում քաղաքացիական պաշտպանության և բնակչության պաշտպանության ոլորտներում։–0–