USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-1

Մեկնարկել է Ucom-ի շարժական կապի առաջարկներով համակցված` Acer պլանշետների և սմարթֆոնների վաճառքը

30.06.2016, 14:59
Ucom ընկերությունը մեկնարկել է հանրաճանաչ Acer բրենդի պլանշետների, ինչպես նաև սմարթֆոնների վաճառքը, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։
Մեկնարկել է Ucom-ի շարժական կապի առաջարկներով համակցված` Acer պլանշետների և սմարթֆոնների վաճառքը

ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի. /ԱՌԿԱ/. Ucom ընկերությունը մեկնարկել է հանրաճանաչ Acer բրենդի պլանշետների, ինչպես նաև սմարթֆոնների վաճառքը, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։

«Acer Iconia Talk սերիայի պլանշետները, ինչպես նաև Acer Liquid սերիայի սմարթֆոնները հատկապես կգրավեն էլեգանտ դիզայնը և օգտագործման հարմարավետությունը գնահատող մեր հաճախորդներին: Հեռախոսի մեջ ներկառուցված գերազանց տեսախցիկը և բարձր կետայնությամբ էկրանն առավել վառ և իրատեսական պատկերներ կապահովեն»,– ասվում է հաղորդագրությունում։

Նոր սմարթֆոնները հնարավոր է ձեռք բերել Ucom-ի սպասարկման սրահներում և առցանց, ինչպես առավել մատչելի ու գրավիչ տարբերակներով՝ շարժական կապի ձայնային և ինտերնետային առաջարկների հետ համակցված, այնպես էլ մանրածախ վաճառքի գներով:

Սմարթֆոնները հնարավոր է ձեռք բերել ամսական սկսած 2400 դրամից, բաժանորդագրվելով, օրինակ՝ Ունիվերսալ 2900 սակագնային պլանին: Իսկ պլանշետները կարելի է ձեռք բերել, միանալով U!Tab և U!Flash շարժական ինտերնետի առաջարկներից մեկին:

Acer ապրանքանիշի սմարթֆոնների և պլանշետների համար գործում է մեկ տարվա երաշխիք:

«XXI-րդ դարում անհնարին է պատկերացնել կյանքն առանց սմարթֆոնի: Եթե ցանկանում եք փոխել Ձեր հեռախոսը կամ ձեռք բերել նորը, վստահաբար հենց մեր սպասարկման կենտրոններում կարող եք գտնել Ձեզ ամենահարմար տարբերակը: Մեր շարժական կապի առաջարկների հետ համակցված սմարթֆոններն ու պլանշետները լավագույն ընտրությունն են բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են ձեռք բերել սմարթֆոն և ստանալ զանգեր կատարելու և ինտերնետից օգտվելու գրավիչ սակագներ», - Ucom ընկերության վաճառքի գծով տնօրեն Կարեն Շաբոյանի խոսքն են մեջբերում ընկերության մամուլի ծառայությունից: