USD
376.99
EUR
436.97
RUB
4.8556
GEL
139.8
2026 թ. մարտի 3, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-1

Ճապոնական Sony–ն 10 մլն PlayStation 4 է վաճառել

13.08.2014, 14:18
Sony Corp. ճապոնական ընկերությունը երեքշաբթի հայտնել է, որ PlayStation–ի վաճառքները գերազանցել են 10 միլիոնը։ Sony–ն շարունակում է վստահորեն մնալ հիմնական մրցակցի` Microsoft–ի Xbox One դեմ պայքարի առաջատար, նշում է MarketWatch–ը։
Ճապոնական Sony–ն 10 մլն PlayStation 4 է վաճառել
ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Sony Corp. ճապոնական ընկերությունը երեքշաբթի հայտնել է, որ PlayStation–ի վաճառքները գերազանցել են 10 միլիոնը։ Sony–ն շարունակում է վստահորեն մնալ հիմնական մրցակցի` Microsoft–ի Xbox One դեմ պայքարի առաջատար, նշում է MarketWatch–ը։

Երկու տեսահավելվածները վաճառքում են հայտնվել գրեթե միաժամանակ (նախորդ տարվա նոյեմբերին)։ Թեև Microsoft –ը վերջին շրջանում վաճառքների մասին տվյալներ չի տրամադրել, PlayStation 4–ի իրացումն ԱՄՆ–ում, օրինակ, շուկա մտնելու պահից գերազանցել է Xbox One–ի վաճառքները յուրաքանչյուր ամսվա արդյունքներով, բացառությամբ` դեկտեմբերի, հաղորդում է ԻՆՏԵՐՖԱՔՍ–ը։

Փորձագետները կարծում են, որ ճապոնական խաղային հավելվածի առավել մեծ տարածում ունենալու պատճառը ամերիկյանից 100 դոլարով էժան լինելն է։
-0-