USD
381.77
EUR
447.7
RUB
4.7817
GEL
141.54
2025 թ. դեկտեմբերի 15, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-5

Հայաստանում մեկնարկել է Samsung Galaxy S6–ի և S6 Edge–ի վաճառքը

17.04.2015, 22:07
Ուրբաթ Հայաստանում մեկնարկել է Samsung Galaxy S6–ի և S6 Edge–ի վաճառքը, տեղեկացնում է ընկերության ներկայացուցչությունը։
Հայաստանում մեկնարկել է Samsung Galaxy S6–ի և S6 Edge–ի վաճառքը
ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի. /ԱՌԿԱ/. Ուրբաթ Հայաստանում մեկնարկել է Samsung Galaxy S6–ի և S6 Edge–ի վաճառքը, տեղեկացնում է ընկերության ներկայացուցչությունը։
Կոր էկրանի շնորհիվ կարելի է արագ ստուգել բաց թողնված զանգերը, պատասխանել մուտքային զանգերին, հաղորդագրություններին, նամակներին։

Ապրիլի 10–ին Samsung Electonics ընկերությունը սկսել է Samsung Galaxy S6 և Galaxy S6 Edge նոր սմարթֆոնների վաճառքը մի շարք երկրներում, այդ թվում` ԱՄՆ–ում, Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում և Նիդեռլանդներում։

Galaxy S6 սմարթֆոնը զինված է 5,1 դյույմանոց  Super Amoled էկրանով` Quad HD թողունակությամբ (2560 x 1440 պիքսել)։

Samsung Galaxy S6 Edge–ի էկրանն ունի նույն չափսերը։ Սմարթֆոնն ունի երկկողմանի կոր եզրերով էկրան։ Դրանք համալրված են 5 մեգապիքսելանոց դիմային և 16 մեգապիքսելանոց հիմնական տեսախցիկներով` F1.9 լուսային օբյեկտիվներով։

Samsung GALAXY S6–ի գինը համաշխարհային շուկայում սկսվում է 699 եվրոյից, իսկ GALAXY S6 Edge–ինը` 849 եվրոյից` 32 ԳԲ հիշողությամբ օժտված սարքի համար։ Ներկառուցված ավելի մեծ հիշողության համար անհրաժեշտ է վճարել համապատասխանաբար 100 և 200 եվրո  (64 / 128 ԳԲ)։ --0—