Եվգենի Կասպերսկին լրագրողների և բլոգերների համար նախատեսված հատուկ շնորհանդես կանցկացնի Երևանում
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. «Կասպերսկի լաբորատորիայի» հիմնադիր-տնօրեն, պրոֆեսոր Եվգենի Կասպերսկին հոկտեմբերի 18–ին Երևանում լրագրողների և բլոգերների համար նախատեսված հատուկ մաստեր-կլաս կանցկացնի, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրել է SPRING-PR ընկերության (միջոցառման պաշտոնական PR գործընկեր) միջազգային նախագծերի ղեկավար Տաթևիկ Սիմոնյանը։
Նրա խոսքերով` Կասպերսկու հետ հանդիպումը տեղի կունենա Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (ՀՊՃՀ) ռեկտորատի նիստերի դահլիճում։
Հայաստան այցի շրջանակներում Եվգենի Կասպերսկուն կշնորհվի ՀՊՃՀ պատվավոր դոկտորի կոչում։
«Կասպերսկին կներկայացնի կիբեր սպառնալիքների յոթ մակարդակները` էվոլյուցիան, դրանց հետ պայքարի միջոցների զարգացումները, սկսած floppy-սկավառակների ֆորմատավորումից, խոցելի ենթակառուցվածքների պաշտպանության ժամանակակից միջոցներից մինչև կիբերզենքի կիրառման հանդեպ միջազգային վերահասկողության վերաբերյալ բանակցությունները», – նշել Սիմոնյանը։
Եվգենի Կասպերսկին ռուս ծրագրավորող է, տեղեկատվական անվտանգության մասնագետ, նա «Կասպերսկու լաբորատրիա» ՓԲԸ–ի համահիմնադիրը, առաջատար մշակողն ու խոշորագույն բաժնետերն է։ 2007 թ.–ից ընկերության գլխավոր տնօրենն է։ Կասպերսկին 2008 թ.–ին արժանացել է պետական մրցանակի գիտության և տեխնոլոգիաների ոլորտում։ Մամուլում նրան բնորոշում են որպես «համակարգչային հանցավորության ամպրոպ»։–0–