USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 3, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-4

Հրապարակվել են iPhone 6–ի և սարքի տուփի լուսանկարները

11.08.2014, 15:52
TechRadar բրիտանական պարբերականը հրապարակել է ֆիրմային տուփով նոր սերնդի Apple iPhone–ի լուսանկարները։ Լուսանկարների աղբյուրը հայտնել է պարբերականին, որ ստուգել է EXIF տեղեկությունները լուսանկարներում, լուսանկարների խմբագրման աղբյուրն ու փաստը և համոզվել լուսանկարների հավաստիության հարցում, հայտնում է Cnews–ը։
Հրապարակվել են iPhone 6–ի և սարքի տուփի լուսանկարները
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի. /ԱՌԿԱ/. TechRadar բրիտանական պարբերականը հրապարակել է ֆիրմային տուփով նոր սերնդի Apple iPhone–ի լուսանկարները։ Լուսանկարների աղբյուրը հայտնել է պարբերականին, որ ստուգել է EXIF տեղեկությունները լուսանկարներում, լուսանկարների խմբագրման աղբյուրն ու փաստը և համոզվել լուսանկարների հավաստիության հարցում, հայտնում է Cnews–ը։

Նախորդ շաբաթ ԶԼՄ–ները հայտնել էին iPhone–ի ծանուցման ամսաթիվը։ Apple–ն ամեն տարի նոր սերնդի սարքերի շնորհանդեսին նվիրված մամուլի ասուլիս է անցկացնում` լրագրողներին նախապես հրավերներ ուղարկելով։ Այս տարի ընկերությունը նախատեսում է այդ միջոցառումն անցկացնել 2014 թվականի սեպտեմբերի 9–ին։

Ելնելով վերլուծաբանների, արդյունաբերությունում առկա աղբյուրների և դետալների մատակարարների բազմաթիվ, բայց չհաստատված լուրերից` 2014 թվականին Apple կթողարկի էկրանի տարբեր անկյունագծով երկու նոր iPhone։ Մի սարքը կունենա 4.7 դյույմ անկյունագիծ և կփոխարինի iPhone 5s–ին։ Երկրորդ սարքի էկրանի անկյունագիծը 5.5 դյույմ է և իրենից ներկայացնում է, այսպես կոչված, «պլանշետաֆոն»։ Այդ մոդելի օգնությամբ Apple–ը մտադիր է մրցակից դառնալ Samsung Galaxy Note–ին, Sony Xperia Z Ultra–ին և մյուս նմանատիպ սարքերին։

Ենթադրվում է, որ նոր իտերացիայի iPhone–ի էկրանի չափերի մեծացումը թույլ կտա Apple–ին ամրապնդել շուկայական դիրքերը, թեև հարկ է նշել, որ ընկերությունն ուշացումով է մտնում պլանշետաֆոնների շուկա` Samsung–ն իր նմանատիպ առաջին սարքը թողարկել է 2011 թվականին։

Նախորդ շաբաթ հայտարարվել էր, որ Չինաստանի գործարաններից մեկում պայթյունի հետևանքով iPhone 6–ի թողարկումը կարող է հետաձգվել։ Միջադեպը տեղի էր ունեցել ոչ թե Foxconn ձեռնարկությունում, որտեղ հավաքում են նոր iPhone–ները, այլ այլ գործարանում։ Դիտորդները ենթադրում են, որ այդ կապակցությամբ ստուգումներ կանցնեն չինական այն բոլոր արտադրություններում, որտեղ ալյումինի մշակում է կատարվում։ -0-