USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+3

Ռուսաստանում iPhone 5S–ի և 5С–ի վաճառքը կմեկնարկի հոկտեմբերի 25–ին

10.10.2013, 12:04
Ավելի քան 25 երկրում iPhone 5S–ի և 5С–ի վաճառքը կմեկնարկի հոկտեմբերի 25–ին, գրում է digit.ru–ն` հղում անելով Apple ընկերության կայքի հաղորդագրությանը։
Ռուսաստանում iPhone 5S–ի և 5С–ի վաճառքը կմեկնարկի հոկտեմբերի 25–ին
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ավելի քան 25 երկրում iPhone 5S–ի և 5С–ի վաճառքը կմեկնարկի հոկտեմբերի 25–ին, գրում է digit.ru–ն` հղում անելով Apple ընկերության կայքի հաղորդագրությանը։

Ըստ Digit.ru –ի հաղորդագրության, Apple–ը 2013թ.–ի օգոստոսի 10–ին ԱՄՆ–ում տեղի ունեցած միջոցառման ժամանակ ներկայացրեց iPhone 5S–ը և 5С–ը։ Ի սկզբանե հայտարարվեց, որ «առաջին ալիքում» չընդգրկվող երկրներում սմարթֆոնի վաճառքը կմեկնարկի դեկտեմբերին։ Սակայն չորեքշաբթի Apple–ն իր կայքում տեղեկացրեց, որ սարքերը կվաճառվեն հոկտեմբերի 25–ից։ Բացի Ռուսաստանից, iPhone 5S–ի և 5C–ի վաճառքը կսկսվի Իսպանիայում, Իտալիայում և առավելապես եվրոպական երկրներում։ Նոյեմբերի 1–ից սարքերը կառաքվեն ավելի քան 12 երկրի խանութներ, ներառյալ` Հնդկաստան և Մեքսիկա։

Երկու մոդելներն էլ ապահովված են LTE–ով։ Նոր iPhone 5S–ը ներկայացված է արծաթագույն, ոսկեգույն և մուգ մոխրագույն տարբերակներով։ Ունի А7 64–միջուկային պրոցեսոր, տեսախցիկ և մատնահետքերի սքաներ։ iPhone 5С–ը բնութագրով մոտ է iPhone 5–ին, սակայն ունի պլաստիկ կորպուս, որը կարող է փոխարինվել հինգ տարբեր գույնի կորպուսներով` երկնագույն, կանաչ, վարդագույն, դեղին կամ սպիտակ։

Ռուսաստանում Phone 5s–ն արժե 30 հազար ռուբլ` 16 ԳԲ հիշողությամբ տարբերակի դիմաց, ինչպես նաև 35 և 40 հազար ռուբլի` 32 և 64 ԳԲ տարբերակների դիմաց։ iPhone 5c–ի արժեքը 25 և 30 հազար ռուբլի է` համապատասխանաբար 16 և 32 ԳԲ–ի դիմաց։ –0–