Եռամյա ընդմիջումից հետո Hewlett-Packard–ը սմարթֆոններ է ներկայացրել
16.01.2014,
14:11
Hewlett-Packard ընկերությունը վերադարձել է սմարթֆոնների շուկա երկու «ֆաբլետով»` 6 դյույմանոց էկրանով HP Slate6 VoiceTab և 7–դյույմանոց էկրանով HP Slate7 VoiceTab, գրում է cnews.ru–ն։
ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի. /ԱՌԿԱ/. Hewlett-Packard ընկերությունը վերադարձել է սմարթֆոնների շուկա երկու «ֆաբլետով»` 6 դյույմանոց էկրանով HP Slate6 VoiceTab և 7–դյույմանոց էկրանով HP Slate7 VoiceTab, գրում է cnews.ru–ն։
HP Slate6 VoiceTab–ի էկրանի թողունակությունը կազմում է 1280 x 800 պիքսել (թողունակությունը` 245 ppi), Slate7 VoiceTab–ի թողունակությունը նույնն է։
HP–ն սարքի մանրամասն տեխնիկական բնութագրերը չի հրապարակել` նախնական տվյալներ է հայտնել Re/code ռեսուրսը։
Երկու «ֆաբլետները» զինված են 4–միջուկանի պրոցեսորով, SIM-քարտի երկու բնիկով (երկու առանձին ռադիոմոդուլներով` 2G/3G), 1 ԳԲ օպերատիվ հիշողությամբ և 16 ԳԲ ներկառուցված հիշողությամբ, 2 ՄՊ դիմային և 5 ՄՊ հիմնական խցիկներով, ստերեոդինամիկներով։ Ունի microSD հիշողության քարտի բնիկ։ Երկու սարքերն էլ աշխատում են ОС Android 4.2.2 Jelly Bean օպերացիոն համակարգով։
Սմարթֆոնների ամբողջ պարամետրերը չեն նշվում, միայն հաստությունը` Slate6 VoiceTab–ը` 9 մմ և Slate7 VoiceTab–ը` 9.5 մմ։
HP–ն մտադիր է նորույթները վաճառել միայն Հնդկաստանում` 2014 թվականի փետրվարին։ Սարքերի գինը հայտնի չէ։ -0-