USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
0

Չինական ռոբոտները հարսանեկան արարողության են մասնակցել

25.01.2016, 12:32
Զվարճալի մարդանման սարքերը ողջունել են հարսանիքի հյուրերին, առաջարկել գինի և նախուտեստ, վառել մոմերը և անգամ կենաց ասել:
Չինական ռոբոտները հարսանեկան արարողության են մասնակցել
ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի. /ԱՌԿԱ/. Չինական ռոբոտներն արդյունաբերական ձեռնարկություններից «մարդամեջ են» դուրս գալիս։

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ–ը, հղում անելով «Չժունգո ժիբաո» թերթին, օրերս ռոբոտները մասնակցել են Չինաստանի հյուսիս–արևելքում գտնվող Լյաոնին գավառի վարչական կենտրոնում` Շենհյան քաղաքում կազմակերպված խմբակային հարսանեկան արարողությանը։

Զվարճալի մարդանման սարքերը ողջունել են հարսանիքի հյուրերին, առաջարկել գինի և նախուտեստ, վառել մոմերը և անգամ կենաց ասել` պատմելով հետաքրքիր պատմություններ իրենց նախկին կյանքի մասին և կանխատեսելով լուսավոր ապագա։

Հարկ է նշել, որ և՛ ռոբոտները, և՛ հինգ նորապսակ զույգերն աշխատում են միևնույն ընկերությունում, որը զբաղվում է ռոբոտների և ավտոմատ սարքերի մշակմամբ և արտադրությամբ, այնպես որ հարսանիքը, մասամբ, կարելի էր համարել գովազդային ակցիա։

Ընկերության ղեկավարությունը չի բացառում, որ մոտ ապագայում կսկսի սարքերի զանգվածային արտադրություն, որոնք կկատարեն ամուսնությունների և քաղաքացիական կացության այլ ակտերի գրանցման հաստատության աշխատակիցների գործառույթները։ –0–