USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
0

Հայաստանն անօդաչու սարքեր է արտահանելու Դանիա

02.10.2013, 12:35
Հայաստանն անօդաչու սարքեր է արտահանելու Դանիա, չորեքշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում ասել է Տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UITE) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը։
Հայաստանն անօդաչու սարքեր է արտահանելու Դանիա

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանն անօդաչու սարքեր է արտահանելու Դանիա, չորեքշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում ասել է Տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UITE) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը։
2013 թ.–ի հունիսին Հայաստանում «ԱրմՌոբոտիկս» առաջնության շրջանակներում միությունն անցկացրել է երկրում առաջին անօդաչու սարքերի մրցույթը, որին մասնակցել է հինգ թիմ։

«Մրցույթի հաղթողներից մեկն արդեն ընկերություն է գրանցել, որն արտադրել է առաջին կոմերցիոն անօդաչու սարքը», – ասել է Վարդանյանը։

Նա նշել է, որ նախնական պայմանավորվածությամբ ամիսը շուրջ 10 անօդաչու սարքեր է արտադրվելու։ Նախատեսվում է, որ սարքը կիրառվելու է Դանիայում ագրոուսումնասիրությունների անցկացման, ինչպես նաև ցանքատարածքների աէրոնկարահանումների նպատակով։

«Սա Հայաստանի համար շատ մեծ քայլ է, որը թույլ կտա դուրս գալ անօդաչու սարքերի համաշխարհային շուկա և կդառնա առաջին քայլն այս ուղղության զարգացման նպատակով օտարերկրյա գործընկերների որոնման ճանապարհին», – ասել է Վարդանյանը։

Նա նաև տեղեկացրել է, որ Հայաստանում արտադրվող անօդաչու սարքերը կարող են կիրառվել պաշտպանական նպատակներով, ավտոմայրուղիների բնապատկերային տեսանկարահանման, մասնավորապես` խցանումներ և խախտումներ բացահայտելու նպատակով։

Վարդանյանի խոսքերով` այս ուղղության զարգացման համար միությունը ռոբոտաշինության ոլորտում դպրոցականներ է պատրաստում, մասնավորապես` երկրում արդեն գործում է 55 խմբակ, որոնցում նորարար ծրագրերով ուսում են ստանում ոչ միայն բարձր դասարանցիները, այլև 5–10–րդ դասարանի աշակերտները։

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը հիմնադրվել է 2000թ.` որպես Հայաստանում գործող տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտի ձեռնարկությունների բիզնես ասոցիացիա: ԻՏՁՄ-ն ստեղծվել է ոլորտի ձեռնարկությունների շահերի պաշտպանության, բիզնեսի խթանման նպատակով: - -0--