USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-2

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը ՀՀ Ոստիկանական ակադեմիային շուրջ 50 հազար դոլար արժողությամբ համակարգչային սարքավորում է տրամադրել

21.02.2012, 18:45
Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը երեքշաբթի ՀՀ ոստիկանության կրթահամալիրի այցելության ժամանակ ղեկավարությանը մոտ 50 հազ. ԱՄՆ դոլար արժողությամբ լսարանային օգտագործման համակարգչային սարքավորումներ է նվիրել, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հաղորդեցին դեսպանատան մամուլի ծառայությունից:
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը ՀՀ Ոստիկանական ակադեմիային շուրջ 50 հազար դոլար արժողությամբ համակարգչային սարքավորում է տրամադրել

ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը երեքշաբթի ՀՀ ոստիկանության կրթահամալիրի այցելության ժամանակ ղեկավարությանը մոտ 50 հազ. ԱՄՆ դոլար արժողությամբ լսարանային օգտագործման համակարգչային սարքավորումներ է նվիրել, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հաղորդեցին դեսպանատան մամուլի ծառայությունից:

Հաղորդագրության համաձայն՝ ԱՄՆ պետքարտուղարության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի կողմից նվիրաբերված սարքավորումները նախատեսված են ՀՀ ոստիկանության կրթահամալիրում կրթական և ուսուցողական ռեսուրսների բարելավման համար: Սարքավորումները ներառում են համակարգիչներ, տպիչներ, պրոյեկտորներ և սկաներներ:
«Այս նվիրատվությունը մաս է կազմում ԱՄՆ Կառավարության կողմից իրավապահ մարմիններին ցուցաբերվող աջակցության ծրագրի, որն ուղղված է Հայաստանի իրավապահ կառույցների կարողությունների հզորացմանը հանցավորության դեմ պայքարի և արդարադատության ասպարեզում»,- նշվում է հաղորդագրության մեջ

Նախկինում ՀՀ ոստիկանությանը տրամադրված աջակցությունը ներառել է Ոստիկանության ուսումնական կենտրոնի վերանորոգում, ՀՀ ոստիկանության ակադեմիային սարքավորումների նվիրաբերում և համագործակցություն տարածքային համակարգչային ցանցի ստեղծման ընթացքում:

Անցյալում համակարգչային տեխնիկա է նվիրաբերվել ՀՀ ոստիկանության անօրինական միգրացիայի, մարդկանց թրաֆիքինգի, թմրամիջոցների և կիբերհանցագործությունների դեմ պայքարի բաժիններին:

Ծրագրի շրջանակներում նաև անցկացվել են վերապատրաստման և կարողությունների զարգացման դասընթացներ` անդրազգային հանցավորության դեմ պայքարի և կանխարգելման նպատակով:  

ԱՄՆ կառավարությունը Հայաստանում իրավապահ մարմիններին և արդարադատության համակարգին աջակցելու նպատակով տարեկան տրամադրում է մոտավորապես 3 միլիոն ԱՄՆ դոլար:  -0-