Հայկական թվային հեռուստաալիքների թիվը 2015 թ.-ին կարող է աճել. փոխնախարար
ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Թվային հեռուստատեսության անցումից հետո հայկական հեռուստաալիքների թիվը 2015 թվականի հուլիսից կարող է աճել, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեց Հայաստանի տրանսպորտի և կապի նախարար Անդրանիկ Ալեքսանյանը:
«Հեռուստաալիքների թիվը թվային հեռուստատեսությանն անցնելուց հետո, բնականաբար, կավելանա: Ծրագրվում է, որ այսօր գոյություն ունեցող ալիքներին (որոնք թվայնացված են` «ԱՌԿԱ») հաստատ կգումարվեն ևս 5-6 կամ ավելի` կախված ընտրված ծրագրերի տեսակից և դրանց որակից»,- ասաց Ալեքսանյանը:
Բացի այդ, փոխնախարարի խոսքով, Հայաստանի աշխարհագրական դիրքը նույնպես ստիպում է անցնել թվային հեռուստատեսության նշված ժամկետում` տեղական հեռուստաալիքների հեռարձակման որակի և հասանելիության ապահովման համար:
Խոսելով թվային ռադիոյի մասին` Ալեքսանյանը նշեց, որ առայժմ դա բաց հարց է, որ գոյություն ունի մի շարք երկրներում: Խնդիրը, նրա խոսքով, կապված է տեխնոլոգիայի հետ, որի պատճառով այն քիչ են օգտագործում աշխարհում:
2012 թվականի հունիսի 10-ին Հայաստանի խորհրդարանը երկրորդ և վերջնական ընթերցմամբ լրացումներ է կատարել «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում, որոնք ենթադրում են հեռուստատեսության և ռադիոյի անցում թվային հեռարձակման:
Ընդունված օրինագիծը թոււյլ կտա ստեղծել պետական հեռարձակման ցանց, մասնավորապես, Երևանում կգործի թվային 18 հեռուստաալիք և 12 ռադիոկայան, իսկ հանրապետության մարզերում, համապատասխանաբար, ինը և չորս: Հայաստանի անցումը թվային հեռարձակման նախատեսվում է ԵՄ-ի առջև երկրի պարտավորություններով: -0-