USD
373.81
EUR
440.91
RUB
4.8999
GEL
138.96
2026 թ. ապրիլի 18, շաբաթ
եղանակը
Երևանում
+9

Հունվարի 16-ից Երևանի մի շարք փողոցներում ճանապարհային վերահսկողության նոր տեսախցիկներ կհայտնվեն. ոստիկանություն

10.01.2012, 18:35
Հունվարի 16-ից Երևանի մի շարք փողոցներում ճանապարհային վերահսկողության նոր տեսախցիկներ և ավտոմեքենաների երթևեկության արագաչափ սարքեր կհայտնվեն, հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը:
Հունվարի 16-ից Երևանի մի շարք փողոցներում ճանապարհային վերահսկողության նոր տեսախցիկներ կհայտնվեն. ոստիկանություն

ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի. /ԱՌԿԱ/. Հունվարի 16-ից Երևանի մի շարք փողոցներում ճանապարհային վերահսկողության նոր տեսախցիկներ և ավտոմեքենաների երթևեկության արագաչափ սարքեր կհայտնվեն, հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը:

Հաղորդագրության համաձայն` նոր տեսախցիկները կտեղադրվեն Երևանի մի շարք խոշոր փողոցերում և կենտրոնի խաչմերուկներում, իսկ արագաչափ սարքերը մասնավորապես մայրաքաղաքի հյուսիսում և հարավ-արևմուտքում, ինչպես նաև՝ Երևան-Սևան ավտոճանապարհին:

Ինչպես ասվում է հաղորդագրության մեջ, կարճ ժամանակահատվածում Երևան քաղաքի այլ փողոցներում նույնպես տեղադրվելու են նման սարքեր:

Նախկինում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հայտնել է, որ 2012թ.-ին մայրաքաղաքում 2011թ.-ին տեղադրված 60 տեսախցիկներին կավելանան ևս 60-ը, ինչը կբարձրացնի տրանսպորտի երթևեկության կարգավորման արդյունավետությունը: -0-