USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+6

Իրավատերերը շուտով սկսելու են տարեկան 100 մլն դոլար կորցնել 3D տպագրությունից

09.10.2013, 12:14
Օբյեկտների 3D պատճենահանման տեխնոլոգիայի տարածումը կարող է մտավոր սեփականության զանգվածային գողության պատճառ դառնալ, որի հետևանքով իրավատեր ընկերությունները տարեկան 100 մլրդ դոլար կկորցնեն, Digit.ru–ն ներկայացնում է Gartner վերլուծական կենտրոնի կանխատեսման տվյալները։

Իրավատերերը շուտով սկսելու են տարեկան 100 մլն դոլար կորցնել 3D տպագրությունից

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Օբյեկտների 3D պատճենահանման տեխնոլոգիայի տարածումը կարող է մտավոր սեփականության զանգվածային գողության պատճառ դառնալ, որի հետևանքով իրավատեր ընկերությունները տարեկան 100 մլրդ դոլար կկորցնեն, Digit.ru–ն ներկայացնում է Gartner վերլուծական կենտրոնի կանխատեսման տվյալները։

Gartner–ի վերլուծաբանների կարծիքով` տեղեկատվական տեխնոլոգիաները թվային հեղափոխության կատալիզատոր են դառնում։ Ինդուստրիալ նպատակներով IT–ի օգտագործման ուղիներից մեկը կդառնա հենց 3D տպագրությունը։ Միաժամանակ Gartner–ի կանխատեսմամբ` 2016 թ.–ին զարգացած երկրների իշխանությունները կարգելեն մարդկային օրգանների և հյուսվածքների 3D տպագրությունը։

Ըստ վերլուծաբանների` 2020 թ.–ին մասնագետները չեն կարողանա պաշտպանել գաղտնի տվյալների մոտ 75 տոկոսը։ Դա կհանգեցնի նրան, որ կառավարություններն ու կորպորացիաները կգաղտնազերծեն դրանք` լայն լսարանին ներկայացնելով նման տեղեկատվությունը։ Բացի այդ, կարող է մի քանի անգամ ավելանալ անձնական տվյալների շուկան։ 2017 թ.–ին մարդկանց 80 տոկոսն իրենց անձնական տեղեկատվությունը կհավաքեն և ինքնակամ կհանձնեն երրորդ անձանց։

Ըստ Gartner-ի` տեխնոլոգիական բացահայտումները մեծ ազդեցություն կունենան աշխատուժի շուկայի վրա։ 2020 թ.–ին ինժեներների մեծ մասին կփոխարինեն ռոբոտները (smart machines), որոնք ի վիճակի կլինի ինքնակրթվել և արագ հարմարվել նոր պայմաններին։ 2017–2018 թթ.–ին Gartner–ը բիզնեսում արհեստական ինտելեկտի տեխնոլոգիաների օգտագործման կտրուկ աճ է կանխատեսում, իսկ ավտոմեքենայում թվային «անձնական օգնականի» լայն կիրառումը կտարածվի արդեն 2014 թ.–ին։–0–