USD
379.42
EUR
441.46
RUB
4.8278
GEL
140.79
2026 թ. հունվարի 16, ուրբաթ
եղանակը
Երևանում
-9

Հայաստանում մեկնարկել է Samsung Galaxy S5 սմարթֆոնի վաճառքը

11.04.2014, 16:35
Այսօր` ապրիլի 11–ին, սկսվել է Samsung Galaxy S5 սմարթֆոնի վաճառքը, որը ներկայացվել էր փետրվարի վերջին Բարսելոնայում կայացած Mobile World Congress ցուցահանդեսի ժամանակ։ Նորույթի վաճառքը նախատեսված է միանգամից 150 երկրներում, որոնց թվում է նաև Հայաստանը։
Հայաստանում մեկնարկել է Samsung Galaxy S5 սմարթֆոնի վաճառքը

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի. /ԱՌԿԱ/. Այսօր` ապրիլի 11–ին, սկսվել է Samsung Galaxy S5 սմարթֆոնի վաճառքը, որը ներկայացվել էր փետրվարի վերջին Բարսելոնայում կայացած Mobile World Congress ցուցահանդեսի ժամանակ։ Նորույթի վաճառքը նախատեսված է միանգամից 150 երկրներում, որոնց թվում է նաև Հայաստանը։

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեց Հայաստանում Samsung Electronics ընկերության պաշտոնական ներկայացուցչության ղեկավար Անդրանիկ Շահբազյանը, այսօրվանից Samsung Galaxy S5–ը կարելի է ձեռք բերել Հայաստանում։

«Վաճառքի նախաշեմին անցկացված գրանցման շրջանակներում վաճառքի համար գրանցվել է մոտ 300 մարդ, և արդեն գրանցվել են նոր մոդելի առաջին վաճառքները», – ասել է Շահբազյանը։

Ինչպես նա ավելի վաղ հայտարարել էր, սմարթֆոնը կարժենա մոտ 336 հազար դրամ (շուրջ 815 դոլար)։

Samsung Galaxy S5-ի առավելություններից մեկը 16 mp տեսախցիկն է, որն ունի Real-time HDR և Auto Focus ֆունկցիաներ, որոնց շնորհիվ լուսանկարներն ավելի վառ և տպավորիչ են ստացվում։ Samsung Galaxy S5-ն ապահովված է նոր սերնդի Wi-Fi կապով, որն ապահովում է արագ և անխափան ինտերնետ։ Բացի այդ, էկրանի 5.1 HD Super Amoled տեսակը տեսանյութերի և լուսանկարների դիտումը հաճելի զբաղմունք է դարձնում։ Սմարթֆոնը քիչ էներգիա է ծախսում և ունի IP67 համապատասխանության վկայական, ինչը ենթադրում է կորպուսի մեջ փոշու հայտնվելու նկատմամբ դիմացկունություն և ջրի մեջ կարճ ժամանակով ընկղմելու դեպքում սարքի աշխատունակություն։

Սմարթֆոնը ունի նաև S Health 3.0 ծրագրի աջակցություն, ինչն ունակ է հետևել սրտի զարկերի հաճախականությանը։ --0—