USD
379.99
EUR
441.32
RUB
4.8785
GEL
141.01
2026 թ. հունվարի 17, շաբաթ
եղանակը
Երևանում
-1

ՀՀ ՀԾԿՀ-ն կառավարությանը կներկայացնի SMS ուղարկելու համար հայերեն տառատեսակների ճանաչման առաջարկությունը

15.03.2012, 16:36
Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 15 օրվա ընթացքում կառավարությանը կներկայացնի բջջային հեռախոսներից  SMS-ներ ուղարկելու համար հայկական տառատեսակների տեղադրման և ճանաչման առաջարկություն, հինգշաբթի կառավարության նիստում հայտարարեց ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը:  
ՀՀ ՀԾԿՀ-ն կառավարությանը կներկայացնի SMS ուղարկելու համար հայերեն տառատեսակների ճանաչման առաջարկությունը

ԵՐԵՎԱՆ, 15 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 15 օրվա ընթացքում կառավարությանը կներկայացնի բջջային հեռախոսներից  SMS-ներ ուղարկելու համար հայկական տառատեսակների տեղադրման և ճանաչման առաջարկություն, հինգշաբթի կառավարության նիստում հայտարարեց ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը: 

Նազարյանը նշեց, որ Հայաստանի երեք բջջային օպերատորներիԱրմենՏել», Orange Armenia և VivaCell-MTS)  հետ արդեն քննարկումներ են անցկացվել և լուծումներ են գտնվել:

«Անհրաժեշտ է սարքավորումներ պատվիրել բջջային հեռախոսների ծրագրերում փոփոխություններ կատարելու համար: 15 օրվա ընթացքում մենք կառավարությանը կներկայացնենք քննարկումների վերջնական արդյունքները»,- ասաց Նազարյանը:

Նա պարզաբանեց, որ Հայաստանում այսօր գոյություն ունեն հայերեն տառատեսակը ճանաչող և հայերեն հաղորդագրություն ուղարկող բջջային հեռախոսներ, բայց դրանց թիվը շուկայում չի գերազանցում 1-2 տոկոսը:

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն իր հերթին նշեց SMS ուղարկելու համար նաև հայերեն տառերի լուծումների մշակման անհրաժեշտությունը:

«Անհրաժեշտ է SMS ուղարկելու համար նաև հայերեն տառատեսակներ ունենալ»,- ասաց Սարգսյանը, ավելացնելով, որ Nokia ընկերությունն արդեն համապատասխան տեխնոլոգիաներ է մշակել: -0-