USD
370.78
EUR
434.41
RUB
4.9378
GEL
137.88
2026 թ. մայիսի 3, կիրակի
եղանակը
Երևանում
+15

Երկու հայկական ընկերություններ ինտերնետ–ծառայություններ կմատուցեն ՀՀ Շիրակի և Գեղարքունիքի մարզերում

04.12.2013, 15:36
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը չորեքշաբթի կայացած նիստի ընթացքում 10 տարի ժամկետով ինտերնետ–ծառայությունների տրամադրման արտոնագիր է տրամադրել «Ինտերնետ կոմունիկացիոն ցանցեր» ՍՊԸ–ին և «Հինգշաբթի» ՍՊԸ–ին։
Երկու հայկական ընկերություններ ինտերնետ–ծառայություններ կմատուցեն ՀՀ Շիրակի և Գեղարքունիքի մարզերում
ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը չորեքշաբթի կայացած նիստի ընթացքում 10 տարի ժամկետով ինտերնետ–ծառայությունների տրամադրման արտոնագիր է տրամադրել «Ինտերնետ կոմունիկացիոն ցանցեր» ՍՊԸ–ին և «Հինգշաբթի» ՍՊԸ–ին։

Ըստ ՀԾԿՀ հեռահաղորդակցության վարչության պետ Գևորգ Գևորգյանի, անլար հասանելիության լայնաշերտ ցանցի կազմակերպման համար «Ինտերնետ կոմունիկացիոն ցանցեր» ընկերությանը տրամադրվել է 5665-5670ՄՀց ռադիոհաճախականությունների հատվածի օգտագործման թույլտվություն` 10 տարի գործողության ժամկետով։

«Ընկերությունը ՀՀ Գեղարքունիքի մարզում անլար լայնաշերտ ինտերնետ–հասանելիություն ապահովելու հնարավորություն է ստանում»,– ասաց Գևորգյանը։

Արտոնագրի համաձայն, ընկերությունը պարտավորվում է անլար լայնաշերտ ինտերնետ–հասանելիություն ապահովել` տվյալների փոխանցման 300 ՄԲ/վ արագությամբ։

ՀԾԿՀ–ի որոշման համաձայն, Շիրակի մարզում հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի շահագործման արտոնագիր է տրամադրվել «Հինգշաբթի» ընկերությանը։

«Արտոնագրերի գործողության մեջ մտնելու պահից ընկերությունները իրավունք են ստանում և պարտավորվում են ստեղծել կամ զարգացնել հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանց կամ կազմակերպել դրա օգտագործումը»,– նշեց ՀԾԿՀ հեռահաղորդակցության վարչության պետ Գևորգ Գևորգյանը։ –0–