USD
381.76
EUR
448.8
RUB
4.8082
GEL
141.71
2025 թ. դեկտեմբերի 16, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+1

Altegio․ ինչպես ՏՏ լուծումները կարող են փոխել Հայաստանի բյութի ծառայությունների ոլորտը

Այսօր, 16:03
Altegio-ի համահիմնադիր Յուրի Պետրովը «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում պատմել է, թե հարթակի որ գործառույթներն են պահանջված Հայաստանում
Altegio․ ինչպես ՏՏ լուծումները կարող են փոխել Հայաստանի բյութի ծառայությունների ոլորտը

ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Altegio-ն՝ ծառայությունների ոլորտում բիզնեսի ավտոմատացման խոշորագույն SaaS-հարթակներից մեկը, 2022 թվականից ակտիվորեն զարգացնում է իր ներկայությունը Հայաստանում։ Ընկերության համահիմնադիր Յուրի Պետրովը «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում անդրադարձել է այն հարցին, թե ինչու է Երևանում բյութի ծառայությունների ոլորտում թվային լուծումների ներթափանցումը դեռ ավելի ցածր, քան Արևելյան Եվրոպայի կամ Ղազախստանի խոշոր քաղաքներում, հարթակի որ գործառույթներն են պահանջված տեղացի ձեռներեցների մոտ, և ինչպես են ՏՏ գործիքներն օգնում փոքր ու միջին բիզնեսին նվազեցնել սխալների հավանականությունը, ավելացնել շահույթը և պահպանել հաճախորդներին։

– Յուրի, մենք զրուցում ենք Ձեզ հետ Ai9 Startup Campus-ում։ Ինչու՞ հենց այստեղ։

– Ես վերջին 15 տարիներին զբաղվում եմ փոքր և միջին բիզնեսի համար ծրագրային ապահովման մշակմամբ։ 2022 թվականին, ինչպես շատ այլ ձեռներեցների համար, հենց Հայաստանը դարձավ առաջին ձգողականության կետը։ Ես վաղուց և լավ եմ ճանաչում ձեր երկիրը, այդ իսկ պատճառով այստեղ ներդրում եմ կատարել «Ամերիաբանկի» արժեթղթերում և մի քանի տեխնոլոգիական ուղղություններում, այդ թվում՝ Ai9 Startup Campus-ում։

Սակայն գլխավոր նախագիծը ինձ համար մնում է Altegio-ն, որի երևանյան գրասենյակում արդեն ավելի քան 40 աշխատակից կա։ Մեր կոմերցիոն թիմը Երևանում աշխատում է նախկին ԽՍՀՄ երկրների հետ, և Altegio-ի մշակողների մեծամասնությունը իրավաբանորեն ձևակերպված է հայկական ընկերությունում, թեև ընկերությունն ունի գրասենյակներ ևս հինգ երկրներում՝ Հունգարիա, Ղազախստան, Բրազիլիա, Կիպրոս, ԱՄԷ։ Մեր ընկերությունը մեծ օգուտ է բերում ինչպես տեղական շուկային, այնպես էլ տեղական բյուջեին։

– Կոնկրետ ի՞նչ օգուտ։ Ի՞նչ կարող է Altegio-ն առաջարկել բիզնեսին և հաճախորդներին։

– 2022 թվականին Երևանում գրասենյակի գործարկումից ի վեր՝ Altegio-ն օգնում է բիզնեսին ավտոմատացնել գործընթացները. իրականացնել հաճախորդների օնլայն-գրանցում Google Maps-ի, Instagram-ի, Facebook-ի, WhatsApp-ի, կայքի համար նախատեսված վիջեթի միջոցով, վարել հաճախորդների բազան, կառավարել աշխատակիցների ժամանակացույցը, գործարկել մարքեթինգային արշավներ, հաճախորդներին ուղարկել ծանուցումներ և հիշեցումներ SMS-ի, WhatsApp-ի, inApp-ի միջոցով, առաջ մղել լոյալության ծրագրեր, հաշվարկել աշխատակիցների աշխատավարձերը և, իհարկե, հետևել բիզնեսի ցուցանիշներին։ Հաճախորդների համար դա նշանակում է հարմար առցանց գրանցում 24/7 ռեժիմով և այցելությունների հիշեցումներ, իսկ բիզնեսի սեփականատերերի համար՝ ավելի մեծ կազմակերպվածություն, ավելի բարձր կառավարելիություն և շահույթ։

– Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում բյութի ծառայությունների շուկան թվային ներթափանցման տեսանկյունից։

– Եթե Երևանը համեմատենք տիպիկ եվրոպական միլիոնանոց քաղաքի հետ, ապա նման պրոդուկտների ներթափանցումը ցածր է։ Եվ ինձ դժվար է ասել, թե ինչու է այդպես։ Իմ կարծիքով, Երևանում մեր հաճախորդների ծառայությունները շատ բարձր որակի են, իսկ ձեռներեցները առաջադեմ են, նրանց անունները հայտնի են՝ Beauty Atelier By Tanya, Haze Hairdressing Space, Prime Beauty Space, Gloss Beauty Space և այլն։ Հնարավոր է, խնդիրը մուտքի շեմի մեջ է, քանի որ Երևանում ծառայությունների ոլորտում գները զգալիորեն ցածր են, քան, օրինակ, Բուդապեշտում, որտեղ գտնվում է մեր գլխամասային գրասենյակը։

Altegio

– Բյութի շուկայի ո՞ր մասն է արդեն աշխատում Ձեզ հետ։

– Մոտավորապես 25%-ը։ Մեր գնահատականներով, Երևանում գործում է մոտ բյութի ոլորտում գործող մոտ 1000 օբյեկտ։ Եվ դա զգալի մասն է մեր վիճակագրության մեջ. ամբողջ աշխարհում մենք ունենք ավելի քան 12 հազար հաճախորդ՝ ընդհանուր ավելի քան 80 հազար աշխատակիցներով։ Մենք տարեկան մշակում ենք մոտ 60 մլն գրանցում՝ $1,2 մլրդ ընդհանուր արժեքով։

– Ո՞րն է խնդիրը, որ հայկական բիզնեսը չի թվայնացվում։

– Կարծում եմ, խնդիրը լրացուցիչ ծախսերում է, թեև մեր գները գրեթե 3 անգամ ցածր են արևմտյան անալոգների համեմատ։ Հայաստանի շուկայում մենք սահմանել ենք նույնիսկ ավելի ցածր գներ, քան Արևելյան Եվրոպայի երկրներում։ Մեր հաճախորդը Հայաստանում միջինը ամսական մինչև 25 դոլար է վճարում ծրագրի համար։ Միևնույն ժամանակ, մենեջմենթի արդյունավետությունը զգալիորեն աճում է. մենք հաշվարկել ենք, որ Altegio-ի շնորհիվ հաճախորդների «չայցելելու» քանակը նվազում է 60%-ով, իսկ առցանց գրանցման հաշվին հաճախորդների քանակը աճում է 30%-ով։ Այնպիսի առօրյա, բայց կարևոր խնդիրների վրա, ինչպիսին է աշխատավարձի հաշվարկը, սեփականատերը ամսական խնայում է մինչև 20 ժամ։

– Կարո՞ղ ենք ասել, որ օգտվելով ձեր ծառայություններից՝ բիզնեսը կարող է առանց ադմինիստրատորի աշխատել, որը հաճախորդներին գրանցում է մասնագետների մոտ, քանի որ հարթակի միջոցով կարելի է գրանցվել առցանց։

– Ոչ, մենք մարդուն փոխարինելու նպատակ չունենք։ Այո՛, հաճախորդը կարող է ինքնուրույն գրանցվել առցանց։ Բայց ընդունարանում աշխատող ադմինիստրատորն ինքնատիպ «կախարդանք» է։ Կա անձնական շփում, տեղում ինչ-որ խնդրահարույց կամ կազմակերպչական հարցեր լուծելու հնարավորություն։

Այս լուծման նպատակը ոչ այնքան մարդուց ամբողջ աշխատանքը թեթևացնելն է, որքան նրա սխալների հավանականությունը նվազեցնելը, նրա աշխատանքն ավելի կազմակերպված, իսկ տրամադրվող ծառայության որակը ավելի կանխատեսելի դարձնելը։

Altegio

– Այսինքն՝ այս լուծումները մարդու փոխարեն չեն, այլ մարդուն օգնելու համար։

– Այո՛. շատ ադմինիստրատորներ սիրում են մեր լուծումը և, որպես կանոն, եթե նրանք փոխում են աշխատանքի վայրը, ապա համոզում են սեփականատիրոջը աշխատանքը տեղափոխել մեր ծրագրային ապահովման հարթակ։

– Ինչո՞վ է տարբերվում ձեր հարթակի հայ օգտատերերի վարքագիծը։

– Հետխորհրդային տարածքի օգտատերերն ընդհանուր առմամբ քիչ են տարբերվում։ Բայց տարբերվում են վճարման եղանակները. տարբեր շուկաներում սպառողները սովոր են իրենց, հաճախ՝ տեղական ֆինտեխ գործիքներին։

– Որքանո՞վ են ձեր պրոդուկտները հարմարեցված հայկական առանձնահատկություններին, հարկերին, վճարային համակարգերին, էլեկտրոնային կտրոններին։

– Ֆիսկալացումը յուրաքանչյուր կոնկրետ երկրին հարմարեցնելը շատ թանկ է։ Հայաստանի շուկայում շահույթի ծավալն այնպիսին է (մի քանի հարյուր հաճախորդ), որ միայն մշակման արժեքը կհատուցվի մեկ տարում։ Այդ իսկ պատճառով մենք մշակում ենք ունիվերսալ մոդուլ մեր ներկայության երկրների մեծամասնության համար։ Հայաստանը կդառնա առաջին երկրներից մեկը, որտեղ ֆիսկալացում կներդրվի։ Ինչ վերաբերում է կտրոններին, կարծում եմ, որ մոտ ապագայում դրանք կհայտնվեն մեր համակարգում։

– Նախատեսո՞ւմ եք ինտեգրում հայկական բանկերի և վճարային հարթակների հետ։

– Այո՛, միանշանակ նախատեսում ենք։ Ֆինտեխը մեր առանցքային ռազմավարական ուղղություններից մեկն է։ Օրինակ, վերջերս մենք գործարկեցինք ինտեգրում Ուզբեկստանում խոշորագույն թվային էկոհամակարգ Uzum-ի հետ։ Մենք ակտիվորեն փնտրում ենք նման գործընկեր հայկական բանկերի կամ ստարտափերի շրջանում, որոնք պատրաստ կլինեն ոչ միայն ինտեգրվել մեզ հետ, վաճառել իրենց ծառայությունները մեր հաճախորդներին, այլև կդառնան մեր դեսպանը՝ ուժեղացնելով մեր բրենդը։

– Altegio-ի ո՞ր գործառույթներն են Հայաստանում ամենապահանջվածը։

– Ծառայությունների փոքր տեսականի ունեցող փոքր և միջին բիզնեսի համար, հիմնականում, դա ժամանակացույցի կառավարումն է, կազմակերպումը և առցանց գրանցումը՝ ծանուցումներով և SMS-հիշեցումներով։ Ավելի խոշոր ընկերությունները գնում են դեպի ավտոմատացում։ Նրանց համար կարևոր են հաճախորդների լոյալության և պահպանման ծրագրերը, որոնք բարդ են և առանց ծրագրային ապահովման ընդհանրապես անհնար է։ Եթե ժամանակացույցը դեռ կարելի է վարել թղթի վրա, ապա, օրինակ, աշխատավարձի հաշվարկի բարդ աստիճանական համակարգը պահանջում է ծրագրային ապահովում։

– Ի՞նչ ուղղություններ եք տեսնում պրոդուկտի զարգացման համար Հայաստանում մոտակա 2-3 տարիներին։

– BNPL (Buy Now, Pay Later/Գնիր հիմա, վճարիր հետո) պրոդուկտները։ Սա նշանակում է, որ կարելի է ապրանքը կամ ծառայությունը ձեռք բերել հիմա, իսկ վճարել ապառիկ։ Բայց սա պարզապես BNPL չէ օրինակ սանրվածքի համար։ Սա այն է, ինչը թույլ է տալիս բիզնեսներին «կապել» հաճախորդներին, վաճառել նրանց այսպես կոչված բաժանորդագրություններ։ Օրինակ, նա կարող է մարդուն, ով ամսական 2 անգամ է մազերը կտրում, ապառիկով վաճառել 24 սանրվածքի բաժանորդագրություն 12 ամիս։ Այսպիսով, նա հաճախորդին «կկապի» իր հետ ամբողջ տարին։ Մենք պատրաստվում ենք ուշադրությունը կենտրոնացնել նման պրոդուկտների վրա։ Սա սպառման խթանում է, շատ հզոր գործիք, որն օգնում է փոքր և միջին բիզնեսին։

Ընդհանուր առմամբ, ժամանակի ընթացքում առօրյա գործընթացների այն ավտոմատացումը, որը մենք առաջարկում ենք բիզնեսին, կդառնա must have գործիք։ Այսինքն՝ այն բիզնեսը, որը չունի այդ գործիքները, կլինի ավելի պակաս մրցունակ։