USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+8

Ինչպե՞ս ապահովել սեփական անվտանգությունը համացանցում. հինգ խորհուրդ cybersecurity_girl Քեյթլին Սարյանից (ԷՔՍԿՅՈւԶԻՎ)

19.07.2023, 12:35
Ինֆլուենսեր Քեյթլին Սարյանը, ով հայտնի է որպես @cybersecurity_girl, ARKA-Telecom հեռահաղորդակցական պորտալին տված բացառիկ հարցազրույցում ներկայացրել է հինգ կարևոր խորհուրդ համացանցում անձնական անվտանգությունն ապահովելու համար
Ինչպե՞ս ապահովել սեփական անվտանգությունը համացանցում. հինգ խորհուրդ cybersecurity_girl Քեյթլին Սարյանից (ԷՔՍԿՅՈւԶԻՎ)
ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի./ԱՌԿԱ/. TikTok–ում և Instagram–ում ավելի քան 650 հազար բաժանորդ ունեցող ինֆլուենսեր Քեյթլին Սարյանը, ով հայտնի է որպես @cybersecurity_girl, ARKA-Telecom հեռահաղորդակցական պորտալին տված բացառիկ հարցազրույցում ներկայացրել է հինգ կարևոր խորհուրդ համացանցում անձնական անվտանգությունն ապահովելու համար և պատմել է Հայաստանում իր ծրագրերի մասին։

««Ուժեղ» գաղտնաբառեր, մուլտիֆակտոր նույնականացում, VPN, իրար չկապել տարբեր սոցցանցերի օգտահաշիվները և չսեղմել հնարավոր ֆիշինգային ծանուցումների վրա, որոնք ցանկանում են «գողանալ» ձեր գաղտնաբառերը», – ասաց Սարյանը։

Նա նաև նշեց, որ հյուրանոցների և սրճարանների wi-fi–ի գաղտնաբառերը շատ «թույլ» են և խորհուրդ տվեց դրանք դարձնել ավելի անվտանգ։

Սարյանը նաև նշեց, որ ուզում է հիմնել կրթաթոշակ, որպեսզի Հայաստանում ավելի շատ մարդ, մասնավորապես` կանայք, զբաղվեն կիբերանվտանգության ոլորտով։–0–