USD
370.78
EUR
434.41
RUB
4.9378
GEL
137.88
2026 թ. մայիսի 3, կիրակի
եղանակը
Երևանում
+15

Հայաստանում ինտերնետ-գովազդի շուկան կզարգանա առաջիկա 4-5 տարվա ընթացքում

03.10.2011, 18:24
Հայաստանում ինտերնետ-գովազդի շուկան կզարգանա առաջիկա 4-5 տարվա ընթացքում, ուրբաթ լրագրողներին ասաց AdNet.am նախագծի ղեկավար Արմեն Մարտիրոսյանը:
Հայաստանում ինտերնետ-գովազդի շուկան կզարգանա առաջիկա 4-5 տարվա ընթացքում

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում ինտերնետ-գովազդի շուկան կզարգանա առաջիկա 4-5 տարվա ընթացքում, ուրբաթ լրագրողներին ասաց AdNet.am նախագծի ղեկավար Արմեն Մարտիրոսյանը:

«Ինտերնետ-գովազդի հայկական շուկան զարգանում է բավականին ակտիվ տեմպերով, ինչը պայմանավորված է ինտերնետ-լսարանի աճով, ինչպես նաև գործիքներով: Որակյալ գովազդի զարգացման միտում է նկատվում», - ասաց Մարտիրոսյանը:

Նրա խոսքերով՝ այս կապակցությամբ հեռահաղորդակցության ավանդական միջոցներից՝ հեռուստատեսությունից և ռադիոյից դեպի ինտերնետ գովազդային բյուջեների հոսք է նկատվում, ինչը խթան է՝ ինտերնետ-նախագծերում ներդրում կատարելու և դրանց որակը բարձրացնելու համար:

Ինչպես կարծում է փորձագետը, այս գործընթացները կտևեն 4-5 տարի, ինչի արդյունքում Հայաստանին հնարավոր կլինի դասել ինտերնետ-գովազդի զարգացած շուկա ունեցող երկրներների ցուցակին:

«All Media» ընկերությունն ուրբաթ Երևանում գործարկել է Հայաստանում առաջին AdNet.am միասնական գովազդային ցանցը: AdNet.am ցանցի տեխնիկական գործարկումը տեղի է ունեցել հունիսի  20-ին: Այսօր այն արդեն 12 գործընկեր ունի, որոնք  հայկական ինտերնետի զգալի մասի ընդգրկում են ապահովում:

AdNet.am-ի լսարանի միջին օրական ընդգրկումը կազմում է 30 հազար օգտվող, շաբաթվա կտրվածքով՝ 100 հազար, իսկ ամսական՝ 200 հազար օգտվող: Հատկանշական է, որ լսարանի հիմնական մասը հայ օգտվողներն են:

Մինչև տարեվերջ ծրագրվում է կրկնակի ավելացնել ցանցի լսարանի ընդգրկումը, ինչն իր հերթին AdNet.am գովազդային ցանցը հայկական ինտերնետում երրորդը կդարձնի Odnoklassniki.ru и Facebook.com սոցիալական ցանցերից հետո:

All Media» ՓԲԸ-ն ստեղծվել է 2010թ.-ին Հայաստանի ինտերնետային նախագծերում վենչուրային ներդրումներ իրականացնելու նպատակով: «All Media» ՓԲԸ-ն 2010 թվականի նոյեմբերի 30-ին գործարկել էր Հայաստանում առաջին նորությունների ագրեգատոր www.mediagid.am-ը: «All Media» ՓԲԸ-ի հետաքրքրությունների ոլորտում են նաև ինտերնետ-մարքեթինգը, ինտերնետ-գովազդը, PR-ը ինտերնետում, կայքերի մշակումն ու առաջմղումը, կոնտեքստային գովազդը, կայքերի աուդիտը, քոնսալթինգը:-0-