USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+1

«ВКонтакте» ցանցը գլոբալ թոփ տասնյակում հայտնված Եվրոպայի միակ սոցցանցն է

13.01.2014, 13:34
«ВКонтакте» ռուսական սոցցանցը դարձել է աշխարհի խոշորագույն սոցցանցերի տասնյակում հայտնված Եվրոպայի միակ սոցիալական սերվիսը` 228 մլն գրանցված օգտատերերի թվով զբաղեցնելով 8–րդ տեղը, գրում է digit.ru–ն` հղում անելով Adobe ընկերության ուսումնասիրության տվյալներին։

«ВКонтакте» ցանցը գլոբալ թոփ տասնյակում հայտնված Եվրոպայի միակ սոցցանցն է

ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի. /ԱՌԿԱ/. «ВКонтакте» ռուսական սոցցանցը դարձել է աշխարհի խոշորագույն սոցցանցերի տասնյակում հայտնված Եվրոպայի միակ սոցիալական սերվիսը` 228 մլն գրանցված օգտատերերի թվով զբաղեցնելով 8–րդ տեղը, գրում է digit.ru–ն` հղում անելով Adobe ընկերության ուսումնասիրության տվյալներին։

Վարկանիշը գլխավորում է Facebook սոցցանցը, որը փետրվարին կնշի 10–ամյակը։ Ըստ Adobe տվյալների` Facebook–ում գրանցված հաշիվների թիվը կազմում է մոտ 1,4 մլրդ։

Այնուհետև YouTube–ն է, որն ունի մեկ միլիարդ օգտատեր, ինչպես նաև Qzone և Weibo չինական սոցցանցերը, որոնք, համապատասխանաբար, ունեն 623 և 503 միլիոն օգտատեր։ Վարկանիշային աղյուսակում «ВКонтакте» սոցցանցին նախորդում են Twitter, Google+ և LinkedIn կայքերը, ռուսական սոցցանցին հետևում է Renren չինական սերվիսը։ Հետևաբար, «ВКонтакте» սոցցանցն իր լսարանով առաջ է անցնում Instagram, Pinterest և Foursquare հայտնի ծառայություններին։

Ըստ Adobe–ի 2013 թ.–ի դեկտեմբերի վերջի տվյալներին` ընդհանուր առմամբ աշխարհի 20 խոշորագույն սոցցանցերում գրանցված է ավելի քան 5,7 մլրդ հաշիվ։

Վարկանիշի առավել «հին» սոցցանց է համարվում Friendster–ը, որը հիմնադրվել է 2002 թ.–ին (115 մլն օգտատերով 11–րդ տեղը), «ամենաերիտասարդը»` 2013 թ.–ին  Twitter–ի կողմից գործարկված Vine տեսածառայությունն է (40 մլն օգտատերով 15–րդ տեղը)։–0–