USD
379.99
EUR
441.32
RUB
4.8785
GEL
141.01
2026 թ. հունվարի 17, շաբաթ
եղանակը
Երևանում
-5

«Վկոնտակտե»-ն Instagram–ից լուսանկարների ներկրման գործողություն է գործարկել

19.07.2013, 16:33
«Վկոնտակտե» սոցիալական ցանցը Instagram–ից լուսանկարների ներկրկման գործողություն է գործարկել, գրում է digit.ru–ն` հղում անելով LIVE Էքսպրես սոցիալական ցանցի հաղորդագրությանը։

«Վկոնտակտե»-ն Instagram–ից լուսանկարների ներկրման գործողություն է գործարկել

ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի. /ԱՌԿԱ/. «Վկոնտակտե» սոցիալական ցանցը Instagram–ից լուսանկարների ներկրկման գործողություն է գործարկել, գրում է digit.ru–ն` հղում անելով LIVE Էքսպրես սոցիալական ցանցի հաղորդագրությանը։

Instagram–ի ակաունտում հղումը հնարավոր է միացնել «Խմբագրել էջը» բաժնում։ Ինչպես ցույց է տվել Digit.ru–ի թեստավորումը, այն միանում է «այլ ծառայությունների հետ ինտեգրում» գործողության միջոցով` Instagram էջի հասանելիության լոգինի և ծածկագրի օգնությամբ։ Ինտեգրումից հետո Instagram ակաունտը պատկերվում է «Վկոնտակտե»-ի անձնական էջում, դրանից հնարավոր է լուսանկարներ ներկրել ալբոմում կամ սոցիալական ցանցի պատին։

Ինչպես տեղեկացնում էր Digit.ru–ն, հուլիսի 3–ին` չորեքշաբթի, «Վկոնտակտեն» գործարկել է էջում Instagram–ից տեսագրության տեղադրման գործողությունը։ Նոր գործողությունն առաջինը թեստավորել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը։ –0–