Twitter–ը iPhone–ների սեփականատերերին թույլ է տվել դանդաղեցնել տեսանյութերը
10.04.2015,
17:41
iPhone–ների սեփականատերերը Twitter–ում դանդաղեցրած շարժման (slow-motion) ռեժիմով տեսանյութեր ներբեռնելու հնարավորություն են ստացել, հայտնում է «Կոմերսանտը»` հղում անելով ընկերության միկրոբլոգին։
ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի. /ԱՌԿԱ/. iPhone–ների սեփականատերերը Twitter–ում դանդաղեցրած շարժման (slow-motion) ռեժիմով տեսանյութեր ներբեռնելու հնարավորություն են ստացել, հայտնում է «Կոմերսանտը»` հղում անելով ընկերության միկրոբլոգին։
Ծառայությունն ինքնուրույն հասկանում է, որ տեսահոլովակը տեսագրվել է slow-motion ձևաչափով, նշում է Lenta.ru–ն։
Apple սմարթֆոններում slo-mo տեսահոլովակներ տեսագրելու հնարավորությունը ավելացվել է 2013 թվականի մոդելում։ iPhone 5S–ն ընդունակ է այս ձևաչափով վայրկյանում 120 կադր հաճախականությամբ տեսանյութ նկարահանել, մինչդեռ iPhone 6–ն` արդեն վայրկյանում 240 կադր հաճախականությամբ 720 պիքսել թողունակությամբ։ Սակայն այդպիսի հոլովակներ տեղադրելու դեպքում օգտագործողները բարդությունների էին հանդիպում` բազմաթիվ հավելվածներ և առցանց հարթակներ չեն ճանաչում դանդաղեցված հոլովակը և ստանդարտ արագությամբ են այն վերարտադրում, նշում է The Next Web պորտալը։
Բացի միկրոբլոգների ծառայությունից, դանդաղեցված տեսանյութերի տեղադրումը հնարավոր է նաև YouTube–ում, Facebook–ում և Vimeo–ում։
Twitter–ն ամսական ունի շուրջ 288 միլիոն ակտիվ օգտատեր։ Օրական ուղարկվում է 500 միլիոն հաղորդագրություն։ Ընկերության շրջանառությունը գնահատվում է տարեկան 1 մլրդ դոլար։ -0-