USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+2

Twitter-ից կհեռացվեն ծայրահեղական բովանդակություն ունեցող էջերը

23.06.2014, 18:06
Twitter-ի այն օգտատերերի էջերը, ովքեր ծայրահեղական բնույթի տեղեկատվություն են տարածում, առաջիկայում կարող են հեռացվել միկրոբլոգերի ծառայության ադմինիստրացիայի կողմից, Twitter ընկերության փոխնախագահ Քոլին Քրոուելի հետ հանդիպումից հետո լրագրողներին է տեղեկացրել Ռոսկոմնադզորի ղեկավար Ալեքսանդր Ժարովը, հաղորդում է Փրայմ գործակալությունը:
Twitter-ից կհեռացվեն ծայրահեղական բովանդակություն ունեցող էջերը
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի. /ԱՌԿԱ/. Twitter-ի այն օգտատերերի էջերը, ովքեր ծայրահեղական բնույթի տեղեկատվություն են տարածում, առաջիկայում կարող են հեռացվել միկրոբլոգերի ծառայության ադմինիստրացիայի կողմից, Twitter ընկերության փոխնախագահ Քոլին Քրոուելի հետ հանդիպումից հետո լրագրողներին է տեղեկացրել Ռոսկոմնադզորի ղեկավար Ալեքսանդր Ժարովը, հաղորդում է Փրայմ գործակալությունը:

«Հուսով եմ, որ մի շարք ծայրահեղական բլոգերի տեղեկատվությունը կջնջվի: Կարևոր չէ, թե որտեղ է գրանցված բլոգը: Կարևորն այն է, որ բլոգում գրառումները կատարվում են Ռուսաստանի բնակիչների համար հասկանալի լեզվով և ՌԴ-ի տարածքում: Խոսքը ոչ միայն ռուս օգտատերերի մասին է: Եթե անգամ էջը գրանցված է Ուկրաինայի տարածքում, ապա այդ տեղեկատվությունն ամեն դեպքում ծայրահեղական է: Twitter-ի ղեկավարությունը համաձայնեց, և ես հուսով եմ, որ առաջիկա օրերին էջերը կհեռացվեն», - ասել է Ժարովը:

N398 դաշնային օրենքի համաձայն, Ռուսաստանում ծայրահեղականության և զանգվածային անկարգության կոչեր պարունակող կայքերի հասանելիությունը պետք է սահմանափակվի: Գլխավոր դատախազությունից համապատասխան պահանջը ստանալուց հետո Ռոսկոմնադզորը կապի օպերատորներին տեղեկատվական ռեսուրսի նկատմամբ կամ այնտեղ հակաիրավական տեղեկատվության հասանելիության սահմանափակման մասին պահանջ է հղում: Կապի օպերատորները այդ պահանջը ստանալուց հետո պարտավոր են անհապաղ սահմանափակել հասանելիությունը: Այնուհետև գերատեսչությունը որոշում է կայքի հոսթինգ-փրովայդերին, որտեղ գտնվում է հակաօրինական տեղեկատվությունը, և նրան ծանուցում է ուղարկում: Փրովայդերն իր հերթին պետք է տեղեկատվական ռեսուրսի սեփականատիրոջը տեղեկացնի հակաիրավական կոնտենտը հեռացնելու անհրաժեշտության մասին, ինչից հետո ռեսուրսի նկատմամբ հասանելիությունը կվերականգնվի:-0-