USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+2

Twitter–ի փոխնախագահը Հայաստանի նախագահի հետ «սելֆի» է տեղադրել իր միկրոբլոգում

17.04.2014, 19:19
Twitter–ի փոխնախագահ Րաֆֆի Գրիգորյանը (Raffi Krikorian) միկրոբլոգում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ «սելֆի» է տեղադրել։
Twitter–ի փոխնախագահը Հայաստանի նախագահի հետ «սելֆի» է տեղադրել իր միկրոբլոգում
ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի. /ԱՌԿԱ/. Twitter–ի փոխնախագահ Րաֆֆի Գրիգորյանը (Raffi Krikorian) միկրոբլոգում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ «սելֆի» է տեղադրել։

«Նրան անհրաժեշտ է Twitter–ում էջ բացել (need to get a @twitter account for him)»,– լուսանկարի տակ այսպիսի գրառում է կատարել Գրիգորյանը։

Հայաստանի նախագահի մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանն ավելի վաղ Twitter միկրոբոլգի իր էջում Գրիգորյանի հետ նախագահի հանդիպումից լուսանկար է տեղադրել, որում նրանք նկարում են հենց «սելֆին»։ Հանդիպման այլ մանրանասներ առայժմ չեն նշվում։

Twitter–ի փոխնախագահ, Երևանի «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի խորհրդի նախագահ Րաֆֆի Գրիգորյանն ապրիլի 12–ից Հայաստանում է «Թումո» Կենտրոնի հրավերով։ -0-