Սպամ տարածող աղբյուրների ցանկում շարունակում են առաջատար դիրք զբաղեցնել Չինաստանն ու ԱՄՆ–ն
29.04.2013,
18:40
2013 թվականի առաջին եռամսյակում Չինաստանն ու ԱՄՆ–ն շարունակում են առաջատար դիրք պահպանել սպամի աղբյուր հանդիսացող երկրների շարքում, համապատասխանաբար, 24.3 և 17.7 տոկոսով, նշվում է «Կասպերսկու լաբորատորիայի» կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։
ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի. /ԱՌԿԱ/. 2013 թվականի առաջին եռամսյակում Չինաստանն ու ԱՄՆ–ն շարունակում են առաջատար դիրք պահպանել սպամի աղբյուր հանդիսացող երկրների շարքում, համապատասխանաբար, 24.3 և 17.7 տոկոսով, նշվում է «Կասպերսկու լաբորատորիայի» կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։
«Այս տարվա առաջին երեք ամիսների արդյունքներով, բավական մեծ մասնաբաժնով երրորդ տեղ է բարձրացել Հարավային Կորեան։ Հատկանշական է, որ այդ երկրներից դուրս եկող սպամն ուղղված է տարբեր տարածաշրջաններին։ Այսպես, չինական սպամի մեծ մասն ուղղվում է Ասիա, ԱՄՆ–ից սպամը` դեպի առավելապես Հյուսիսային Ամերիկա, իսկ Կորեայից դուրս եկող սպամն ուղղված է հիմնականում Եվրոպային։ Ռուսաստանն այդ վարկանիշում տարեսկզբից ավելացրել է 1.2 տոկոս և 3.2 տոկոսանոց արդյունքով զբաղեցրել է 7–րդ տեղը` մեկ հորիզոնականով բարձրանալով 2012 թվականի վերջին եռամսյակի համեմատ»,–ասվում է հաղորդագրությունում։
2013 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով «Կասպերսկու լաբորատորիայի» վերլուծաբանները համաշխարհային փոստային տրաֆիկում անցանկալի նամակների ծավալի ոչ մեծ աճ են գրանցել (+0,53%)։
Սպամի ընդհանուր մասնաբաժինը կազմել է 66.5 տոկոս։ Ոչ զգալի չափով ավելացել է նաև վտանգավոր ներդիրների մակարդակը սպամ նամակներում` առաջին երեք ամիսներից հետո այդ ցուցանիշը կազմել է 3.3 տոկոս։ Իսկ ահա ֆիշինգային նամակների մասնաբաժինը լրջորեն կրճատվել է` 4.25 անգամ, և կազմել է 0.004 տոկոս։
2013 թվականի առաջին եռամսյակում սպամերները, ինչպես միշտ, շահարկել են առավել աղմկալի համաշխարհային իրադարձություններ` Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսի մահը, Բենեդիկտոս 16–րդ Հռոմի Պապի հրաժարականը և նոր հովվապետի ընտրությունը` վտանգավոր URL–ով նամակներին ուշադրություն հրավիրելու համար։ Միաժամանակ, նման հաղորդագրությունների մեծ մասը քողարկված է հայտնի լրատվական գործակալությունների (օրինակ, CNN или BBC) լուրերի տակ, իսկ օգտագործողների հետաքրքրությունը չարագործները գրգռել են «սենսացիոն» լուսանկարների և տեսանյութերի խոստումներով»,– ասվում է հաղորդագրությունում։ -0-