USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+5

Սոցիալական ցանցերն առաջ են անցել ռադիոյից` որպես լուրերի աղբյուր. հետազոտություն

15.07.2013, 17:51
Սոցիալական ցանցերն առաջ են անցել ռադիոկայաններից լուրերի առավել տարածված աղբյուրների շարքում Մոսկվայի բնակիչների համար։ Այսպիսի հետևություն է կատարվել Լևադա կենտրոնի կողմից անցկացված ուսումնասիրությունում, հաղորդում է tasstelecom.ru–ն։
Սոցիալական ցանցերն առաջ են անցել ռադիոյից` որպես լուրերի աղբյուր. հետազոտություն

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի. /ԱՌԿԱ/. Սոցիալական ցանցերն առաջ են անցել ռադիոկայաններից լուրերի առավել տարածված աղբյուրների շարքում Մոսկվայի բնակիչների համար։ Այսպիսի հետևություն է կատարվել Լևադա կենտրոնի կողմից անցկացված ուսումնասիրությունում, հաղորդում է tasstelecom.ru–ն։

Հավաքած տվյալների համաձայն` սոցիալական ցանցերից լուրեր են ստանում մոսկվացիների 22 տոկոսը, մինչդեռ ռադիոյով` 20 տոկոսը։ Ընդ որում, դեռ մեկ ամիս առաջ` 2013 թվականի հունիսին, ռադիոն առավել հաճախ օգտագործվող լուրերի աղբյուրն էր, քան սոցցանցերը` ռադիո էին նախընտրում մոսկվացիների 16 տոկոսը, իսկ սոցցանցեր` 14 տոկոսը։

Վարկանիշի առաջատարը, միաժամանակ, հեռուստատեսության դաշնային ալիքներն են` դրանց միջոցով լուրեր է ստանում քաղաքի բնակչության ավելի քան 85 տոկոսը։ Երկրորդ տեղում են տպագիր ԶԼՄ–ները` 29 տոկոս, «անձամբ ընկերներից, հարազատներից, հարևաններից, աշխատակիցներից» լուրեր է ստանում Մոսկվայի բնակիչների 24 տոկոսը։

Հեռուստատեսությունից լուրեր ստացողների առավելագույն տոկոսը` 50 տարեկանից բարձր մոսկվացիներն են /90%/ և բյուջետային ոլորտի ղեկավարները (92%), ինտերնետային ԶԼՄ–ներից` մենեջերները (44%) և տղամարդիկ (35%), սոցիալական ցանցերից` ուսանողները (55%) և ընդհանուր առմամբ մինչև 24 տարեկան երիտասարդները (42%)։

25-39 տարեկան մարդկանցից Մոսկվայում 37 տոկոսը լուրեր են ստանում ինտերնետ–ԶԼՄ–ներից և 35 տոկոսը` սոցցանցերից։ Բոլոր դեպքերում ինտերնետից ավելի հաճախ լուրեր են իմանում տղամարդիկ։

Մոսկվացիների շրջանում առավել տարածված սոցցանցերի հնգյակում են` «ՎԿոնտակտե»–ն (39%), «Օդնոկլասնիկի» (31%), «Մոյ Միռ» (21%), Facebook (19%) և Google+ (13%):  Twitter–ը զբաղեցրել է միայն վեցերորդ տեցը` մնացածից ավելի հաճախ այս սոցցանցն այցելում է մոսկվացիների ընդամենը 9 տոկոսը։

2013 թվականի հուլիսի 4-8–ն անցկացված հետազոտությանը մասնակցել է 18–ից բարձր տարիքի 1000 մարդ։ Հարցումն անցկացվել է Մոսկվայի բնակչության շրջանում։ Չափումների շեղումը` 4.8 տոկոս։ -0-