USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 3, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-2

Սոցցանցերը կարող են նպաստել ընտանիքում ներդաշնակությանը, կարծում է Բենեդիկտոս 16 –րդ Պապը

25.01.2013, 14:52
Սոցիալական ցանցերը կարող են ամրապնդել մարդկանց շփումները և արդյունավետորեն աջակցել ընտանիքներում ներդաշնակության ստեղծմանը, կարծում է Բենեդիկտոս 16–րդ Հռոմի Պապը, հաղորդում է  digit.ru–ն։

Սոցցանցերը կարող են նպաստել ընտանիքում ներդաշնակությանը, կարծում է Բենեդիկտոս 16 –րդ Պապը

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի. /ԱՌԿԱ/. Սոցիալական ցանցերը կարող են ամրապնդել մարդկանց շփումները և արդյունավետորեն աջակցել ընտանիքներում ներդաշնակության ստեղծմանը, կարծում է Բենեդիկտոս 16–րդ Հռոմի Պապը, հաղորդում է  digit.ru–ն։

Կաթոլիկ աշխարհի հոգևոր առաջնորդի կարծիքով` դա հնարավոր է, երբ սոցցանցերում տարվում են երկխոսություններ և բանավեճեր, որտեղ պահպանվում են մասնավոր կյանքի անձեռնմխելիությունը, ճշմարտության նկատմամբ հավատարմությունը և զրուցակցի նկատմամբ հարգանքը։

«Թվային աշխարհը ոչ զուգահեռ, ոչ էլ պարզապես վիրտուալ աշխարհ է, բայց դա բազմաթիվ մարդկանց, հատկապես երիտասարդների առօրյա կյանքի մի մասն է»,– նշել է Բենեդիկտոս Պապը սոցիալական հաղորդակցություններին նվիրված իր ամենամյա ուղերձում։

Հռոմի Պապի խոսքով` կապերը, որոնք ձեռք է բերում օգտագործողը սոցիալական ցանցերում, կարող են ընկերության վերածվել։ Հռոմեա-կաթոլիկ եկեղեցու ղեկավարը նշել է, որ սոցիալական ցանցերի զարգացումն իր ավանդն ունի նոր «ագորայի»` քաղաքային բաց հրապարակի ստեղծման մեջ, որտեղ մարդիկ կարող են մտքեր, տեղեկություն և կարծիքներ փոխանակել, և որտեղ կարող են «նոր հարաբերություններ և հասարակական ձևեր ծնվել»։

Բենեդիկտոս 16–րդը, ով ապրիլին կդառնա 86 տարեկան, նախորդ տարվա վերջին սկսել է սեփական միկրոբլոգը վարել, և Twitter–ում իր առաջին հաղորդագրությունն է թողել դեկտեմբերի 12–ին։ Ներկայում Հռոմի Պապի հաղորդագրությունները կարելի է ընթերցել ինը լեզուներով` անգլերեն, իսպաներեն, իտալերեն, ֆրանսերեն, գերմաներեն, պորտուգալերեն, լեհերեն, արաբերեն և լատիներեն։ -.0-