USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+2

Սենատը պատրաստվում է ինտերնետ–օգտագործողներին վերահսկողության տակ առնել

18.10.2012, 16:24
Դաշնային Խորհուրդը քաղաքացիների` իրենց անձնական տվյալների մշակման ժամանակ իրավունքների պաշտպանության խորհուրդ է ստեղծում, հայտնել է ԴԽ անդամ Ռուսլան Գատարովը «Ռուսական ինտերնետի շաբաթ» համաժողովի շրջանակներում հրավիրված ինտերնետի կարգավորմանը նվիրված կլոր սեղանի ընթացքում։ Նա նաև հնչեցրել է ինտերնետ օգտագործողների «աուտենտիֆիկացման» գաղափարը, որպեսզի «հնարավոր չլինի թաքնվել նիքի ներքո», գրում է   digit.ru–ն։
Սենատը պատրաստվում է ինտերնետ–օգտագործողներին վերահսկողության տակ առնել

ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Դաշնային Խորհուրդը քաղաքացիների` իրենց անձնական տվյալների մշակման ժամանակ իրավունքների պաշտպանության խորհուրդ է ստեղծում, հայտնել է ԴԽ անդամ Ռուսլան Գատարովը «Ռուսական ինտերնետի շաբաթ» համաժողովի շրջանակներում հրավիրված ինտերնետի կարգավորմանը նվիրված կլոր սեղանի ընթացքում։ Նա նաև հնչեցրել է ինտերնետ օգտագործողների «աուտենտիֆիկացման» գաղափարը, որպեսզի «հնարավոր չլինի թաքնվել նիքի ներքո», գրում է   digit.ru–ն։

Գատարովը հայտնել է, որ ՌԴ Դաշնային ժողովի ԴԽ խոսնակ Վալենտինա Մատվիենկոյի նախաձեռնությամբ Դաշնային խորհրդին առընթեր ստեղծվում է խորհուրդ, որի նպատակը կլինի քաղաքացիների անձնական տվյալների օգտագործման սահմանափակումն ինչպես պետկառույցների, այնպես էլ բիզնեսի ներկայացուցիչների կողմից։ «Այդ խորհուրդը կստուգի որոնողական, փոստային և այլ ծառայությունները։ Որովհետև այն իրավիճակը, երբ փոստային սերվիսները «կարդում են» մեր նամակները, իսկ հետո մեզ համապատասխան գովազդ են ուղարկում, անընդունելի է»,– ասաց նա։

Կապի և զանգվածային հաղորդակցությունների նախարարի տեղակալ Ալեքսեյ Վոլինը դեմ է արտահայտվել օգտագործողների անձնագրային տվյալների գրանցման ներդրմանը, նախևառաջ, սոցիալական ցանցերում։ Նա ասաց, որ կան ռեսուրսներ, օրինակ, gosuslugi.ru կայքը, որտեղ նույնականացումն անհրաժեշտ է։ «Եթե մենք քաղաքացու նույնականացում ներդնենք, օրինակ, սոցցանցերից օգտվելու համար, ապա հինգ միլիոն քաղաքացիներ նույն պահին կլքեն երկիրը»,– վստահ է նա։ -0-