USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-1

Ռոբին Վիլյամսի դուստրը հետապնդումների պատճառով լքել է Twitter–ը. ընկերությունը կխստացնի քաղաքականությունը

15.08.2014, 13:57
Կիբեռավազակների հետապնդման զոհ է դարձել մի քանի օր առաջ ինքնասպանություն գործած հայտնի դերասան Ռոբին Վիլյամսի դուստրը` Զելդա Վիլյամսը.  Twitter միկրոբլոգների ցանցի սեփականատեր հանդիսացող ընկերության ղեկավարությունը հայտարարել է, որ խստացնում է կիբեռավազակների դեմ պայքարը։
Ռոբին Վիլյամսի դուստրը հետապնդումների պատճառով լքել է Twitter–ը. ընկերությունը կխստացնի քաղաքականությունը
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Կիբեռավազակների հետապնդման զոհ է դարձել մի քանի օր առաջ ինքնասպանություն գործած հայտնի դերասան Ռոբին Վիլյամսի դուստրը` Զելդա Վիլյամսը.  Twitter միկրոբլոգների ցանցի սեփականատեր հանդիսացող ընկերության ղեկավարությունը հայտարարել է, որ խստացնում է կիբեռավազակների դեմ պայքարը։

Չորեքշաբթի 25–ամյա աղջիկը Twitter–ում հայտնել է, որ լքում է սոցիալական ցանցը։ «Հեռացնում եմ սա (Twitter–ը) իմ սարքերից շատ երկար ժամանակով, հնարավոր է` ընդմիշտ։ Ժամանակը ցույց կտա։ Ցտեսություն»,– գրել է Զելդան։ Այդ որոշումը վիրավորական ուղերձների հետևանք էր` նրան, մասնավորապես, ուղարկում էին Ռոբին Վիլյամսի դիակի` ֆոտոխմբագրի օգնությամբ արված լուսանկարներ։

«Մենք անջատել ենք այս միջադեպի հետ կապված մի շարք էջեր մեր կանոնները խախտելու համար և շարունակում ենք ուսումնասիրել մեր քաղաքականության հետագա կատարելագործման հնարավորությունը, որպեսզի ավելի օպերատիվ լուծենք նմանատիպ ողբերգական իրավիճակները»,– АВС հեռուստաալիքի եթերում հայտնել է Twitter–ի` վստահության և անվտանգության հարցերով փոխնախարար Դել Հարվին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Ռոբին Վիլյամսը մահացել է կյանքի 64–րդ տարում, ենթադրվում է, որ նա ինքնասպանություն է գործել։ Դերասանը գտնվել է Թիբուրոն քաղաքի իր տանը։

Վիլյամսն «Օսկարի» մրցանակակիր է և «Ոսկե գլոբուս» մրցանակի հնգակի դափնեկիր։ Դերասանը ճանաչում է ստացել «Օգոստոս Ռաշ», «Երկուհարյուրամյա մարդը», «Ուր են տանում երազանքները», «Բուժարար Ադամսը», «Ջումանջի», «Խելոք Ուիլ Հանթինգը» և այլ ֆիլմերի շնորհիվ։ Վիլյամսը խաղացել է մոտ 300 ֆիլմում։ Եվս չորս ֆիլմեր լույս կտեսնեն արդեն նրա մահից հետո։ -0-