USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+1

Պրոխորովը մտադիր է նոր տեսակի «ցանցային կուսակցություն» ստեղծել՝ բոլոր նրանց համար, ովքեր աշխատում են ինտերնետի միջոցով

15.02.2012, 12:51
ՌԴ նախագահի թեկնածու, միլիարդատեր Միխայիլ Պրոխորովը խոստանում է նոր տեսակի կուսակցություն ստեղծել, որը կհամախմբի հասարական կարծիքի առաջնորդներին, այդ թվում նրաց, ովքեր «ինտերնետի միջոցով են աշխատում»:
Պրոխորովը մտադիր է նոր տեսակի «ցանցային կուսակցություն» ստեղծել՝ բոլոր նրանց համար, ովքեր աշխատում են ինտերնետի միջոցով

ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի. /ԱՌԿԱ/. ՌԴ նախագահի թեկնածու, միլիարդատեր Միխայիլ Պրոխորովը խոստանում է նոր տեսակի կուսակցություն ստեղծել, որը կհամախմբի հասարական կարծիքի առաջնորդներին, այդ թվում նրաց, ովքեր «ինտերնետի միջոցով են աշխատում»:

Իր կուսակցությունը ստեղծելու մտադրության մասին Պրոխորովը դեռ անցած տարվա սեպտեմբերին էր հայտնել, երբ հեռանում էր «Պրավոե դելո»-ից: Այդ ցանկությունը նա հաստատեց այն ժամանակ, երբ սկսեց նախագահ առաջադրվել, հաղորում է «ՌԻԱ Նովոստին»: Այդ թվում (կուսակցության կազմում) կլինեն այն մարդիկ, ովքեր ինտերնետի միջոցով են աշխատում:

Այնպիսի իրավիճակ կլինի, որ հանդիպում ես մարդկանց, նրանց հետ պայմանավորվում: Հարցն այն չէ, թե ինչպես ես մարդկանց ընտրում, այլ ինչպես է կառուցվել այդ կուսակցությունը, ինչ սկզբունքով է այն աշխատում»,- «Կոմերսանտ ՖՄ» ռադիոկայանի եթերում ասել է նախագահի պաշտոնի թեկնածուն: -0-