USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
0

Փողոցային բողոքի ակցիաների կազմակերպման գործում սոցցանցերի դերը չափազանցված է. քաղաքագետ, ԵԱՄՖ մասնակից

10.12.2012, 20:38
Սոցիալական ցանցերի դերը փողոցային բողոքների կազմակերպման գործում չափազանցված է, հայտարարել է բելառուս քաղաքագետ, «Բելառուսկայա դումկա» («Բելառուսի միտք») ամսագրի գլխավոր խմբագիր Վադիմ Գիգինը Եվրոպական և ասիական մեդիաֆորումի ընթացքում:
Փողոցային բողոքի ակցիաների կազմակերպման գործում սոցցանցերի դերը չափազանցված է. քաղաքագետ, ԵԱՄՖ մասնակից
ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Սոցիալական ցանցերի դերը փողոցային բողոքների կազմակերպման գործում չափազանցված է, հայտարարել է բելառուս քաղաքագետ, «Բելառուսկայա դումկա» («Բելառուսի միտք») ամսագրի գլխավոր խմբագիր Վադիմ Գիգինը Եվրոպական և ասիական մեդիաֆորումի ընթացքում:
«Սոցիալական ցանցերում հատուկ բողոքի ակցիաների կազմակերպման համար ստեղծված թեմատիկ խմբերում գրանցված օգտատերերի թիվը բոլորովին չի համապատասխանում նրանց թվին, ով իրականում պատրաստ է մասնակցել այդ ակցիաներին»,- ասել է Գիգինը:

Ըստ նրա, Մինսկում 2011 թվականի ամռանը փողոցային զանգվածային բողոքներ կազմակերպելու փորձի ժամանակ «ՎԿոնտակտե» սոցցանցում ստեղծված «Հեղափոխություն սոցիալական ցանցերի միջոցով» խմբում գրանցվել էր մի քանի տասնյակ հազար մարդ (վերջին թիվը 33,229 մարդ էր, թեև մոդերատորները պնդում էին, թե մասնակիցների թիվը գերազանցում է 100 և նույնիսկ 200 հազարը): Բայց իրականում փողոցային ակցիաներին մասնակցել է առավելագույնը 3-4 հազար մարդ:

«Փաստորեն մենք գործ ունենք մի նոր երևույթի՝ «վիրտուալ քաղաքական ակտիվության» հետ, երբ համացանցի օգտագործողները պատրաստ են արտահայտել իրենց հայացքները, ինչ-որ նախագծեր նախաձաեռնել բացառապես վիրտուալ հարթակներում՝ դրանք կյանքի չկոչելով»,- նշել է Գիգինը: «Այդ ֆենոմենը լրացուցիչ ուսումնասիրություն և դիտարկումներ է պահանջում»,- ավելացրել է նա, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:

Նա նաև տվյալներ է ներկայացրել այն մասին, որ 2009 թվականի կեսերին (այսինքն, բառացիորեն «արաբական գարնանից» առաջ) Եգիպտոսում Twitter սոցցանցն ուներ 1741 օգտագործող: Facebook-ում գրանցված էր 5 միլիոն 199 հազար 780 եգիպտացի: «Հեղափոխության» ընթացքում նրանց թիվն ավելացավ 83 հազարով: Եգիպտոսի բնակչությունը գերազանցում է 83 միլիոնը, այսինքն, Facebook-ի՝ ամենամասսայական սոցցանցի ներթափանցման աստիճանը կազմում է երկրում ոչ ավելի, քան 6,46 տոկոս: Թունիսում այդ ցուցանիշը կազմում է 19,53 տոկոս, Ռուսաստանում՝ 2,7 տոկոս: -0-